Սիրելի՛ տավուշցի աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ,
Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան հայտարարում են «Տավուշի իմ տան հեքիաթը» խորագրով մրցույթի մեկնարկի մասին, որի նպատակն է պահպանել և տարածել մեր թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները։
Քո գյուղը/քաղաքն անկրկնելի պատմություն ունի։ Այն հարուստ է ոչ միայն հիասքանչ բնությամբ, այլև հրաշալի մարդկանցով, պատմություններով և ավանդույթներով։ Ամեն անկյունում թաքնված է մի պատմություն, որը սպասում է իր պատմողին։
Քո՛նն է այդ առաքելությունը։
Ամառային արձակուրդներին դարձի՛ր քո բնակավայրի երիտասարդ պատմաբանը, հետազոտողը և լրագրողը։ Քո մայրենի բարբառով ստեղծի՛ր նյութ, որը կպատմի քո բնակավայրի, բնության ու մարդկանց, պատմության ու ավանդույթների մասին՝ բացահայտելով նրա եզակիությունն ու գեղեցկությունը։
Մրցույթի նկարագրությունը
Հրավիրում ենք Տավուշի մարզի բոլոր դպրոցականներին
Ի՞նչ կարող ես ներկայացնել.
- Հայրենի բարբառով պատմվող հեքիաթներ և զրույցներ,
- Պատմությունը թվերով և փաստերով – քո բնակավայրի հիմնադրման, զարգացման և նշանակալի իրադարձությունների մասին,
- Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները,
- Բնությունը և բնական հարստությունները – յուրահատուկ վայրեր, բնական հուշարձաններ, տեսարժան վայրեր,
- Ավանդույթներ և սովորույթներ – տեղական առասպելներ և ավանդազրույցներ, տոներ, ծեսեր, ուտեստներ, որոնք բնորոշ են միայն քո տարածաշրջանին,
- Հետաքրքիր մարդիկ – քո գյուղի/քաղաքի նշանավոր բնակիչները, տարեցներ, արհեստավորներ, արվեստագետներ, որոնց պատմություններն արժե լսել,
- Քո ընտանիքի պատմությունը – ինչպես է քո ընտանիքը կապված բնակավայրի հետ,
- Մարտահրավերներ եւ ձեռքբերումներ – ինչպիսի դժվարություններ է հաղթահարել քո համայնքը եւ ինչի է հասել,
- Երազանքներ ապագայի համար – ինչպիսին ես տեսնում քո բնակավայրի ապագան
Ի՞նչ ձևաչափով կարող ես ներկայացնել քո աշխատանքը
- Տեսանյութ – 3-15 րոպե տեւողությամբ
- Լուսանկարներով պատում – սկսած 3 էջից
- Մուլտիմեդիա պատմություն (տեքստ, լուսանկար, տեսանյութ համադրված)
Աշխատանքները պիտի պատրաստվեն տեղի բարբառով կամ գրական հայերենի հետ համադրությամբ։
Ե՞րբ է տեղի ունենալու.
- Մրցույթի մեկնարկ – 2025թ. մայիսի 20
- Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ – 2025թ. օգոստոսի 30 (հետաձգվել է սեպտեմբերի 30)
Մասնակցության պայմանները
- Մասնակցել կարող են Տավուշի մարզի 1-12-րդ դասարանների աշակերտները
- Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային (մինչեւ 5 հոգի)
- Տեսանյութի տեւողությունը՝ 3-15 րոպե
- Տեսանյութերում պարտադիր պետք է օգտագործվի հայրենի բարբառը
Գնահատման չափանիշները
- Բարբառի իսկությունը եւ հարստությունը
- Ներկայացված նյութի պատմական եւ մշակութային արժեքը
- Ստեղծագործական մոտեցումը եւ գեղարվեստական որակը
- Տեսանյութի տեխնիկական կատարումը
- Հեռուստադիտողների, ընթերցողների եւ հետեւորդների գնահատականները
Մրցանակներ
- Գլխավոր մրցանակ՝ «Տավուշի պահապան» կոչումը, հնարավորություն՝ մասնակցելու Տավուշ Մեդիայի հատուկ հաղորդաշարին և թանկարժեք նվեր մեր կողմից։
- Լավագույն աշխատանքները կհեռարձակվեն Տավուշ Մեդիայի եթերում,
- Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր,
- Կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ՝ արժանանալով հատուկ մրցանակների։
Կկազմակերպվի մեծ տոնահանդես, որտեղ հայտնի մարդիկ կհանձնեն խրախուսական թանկարժեք նվերներն ու մրցանակները։
Ինչպե՞ս մասնակցել
Աշխատանքն ուղարկեք info@tavushmedia.am էլեկտրոնային հասցեին, կից նշելով՝
- Նախագծի անվանում․ կարճ նկարագիր
- Անուն, ազգանուն
- Բնակության վայր, դպրոց, տարիք
- Հեռախոսահամար
Մեր բարբառը, մեր պատմությունն ու մեր արմատները մեր ինքնության հիմքն են։ Եկե՛ք պահպանենք եւ փոխանցենք դրանք սերունդներին։
Հարցերի դեպքում զանգահարեք՝ 060 460202 կամ գրեք info@tavushmedia.am հասցեին։
Մրցույթին մասնակցելու են հրավիրում հանրահայտ տավուշցիները։







Մեծ սիրով կմասնակցենք մրցույթին
Տավուշի մարզ գյուղ Վարագավան 5- րդ Մհեր Մանուչարյանի անվան դպրոց դասարան Ինեսա Մանուչարյան
Հեռ. 094-64-90-54
Ես սիրում եմ իմ գյուղն ու հայրենիքը ես իմ կյանքում երբեք չեմ լքի իմ հայրենիքը ես եմ իմ գյուղի Վարագավանի հենարանը
Ես ցանկանում եմ մասնակցել այս մրցույթին, որպեսզի բոլորին ներկայացնեմ իմ գյուղի պատմությունը և կյանքը։
Բաղանիսից`
Հեռախոսահամար` 093657353
Ես կցանկանամ մասնակցել այս մրցույթին
Տավուշի մարզ գյուղ Բաղանիս
Հեռ.094050753
Ողջույն, շնորհակալություն ցուցաբերած հետաքրքրության համար։ Խնդրում ենք վերընթերցել մրցույթի մասնակցության ձևաչափը։ Սիրով կսպասենք Ձեր ուղարկած աշխատանքին։
Բարև Ձեզ, ուրախ ենք տեսնել Ձեր ոգևորվածությունն ու հետաքրքրությունը։ Խնդրում ենք վերընթերցել մրցույթի մասնակցության ձևաչափը։ Սիրով կսպասենք Ձեր ուղարկած աշխատանքին։
Բարև Ձեզ, սիրով կսպասենք Ձեր ուղարկած աշխատանքին․ կարդացե՛ք մրցույթին մասնակցության ձևաչափը։ Շնորհակալություն հետաքրքրության համար։
Ողջույն, շնորհակալություն մեկնաբանության համար։ Սիրով կդիտենք Ձեր ուղարկած աշխատանքը։
Բարև’ ձեզ։ Ես Նույնպես ցանկանում եմ մասնակցել, որտե՞ղ ուղարկեմ տվյալներս։
Բարև ձեզ։Ես Գայանե Մխիթարյանն եմ և սիրով ցանկանում եմ մասնակցել<> մրցույթին,որպեսզի բոլորին պատմեմ իմ գյուղի պատմությունը։
Հեռ.098165432
Բարև ձեզ։Ես սիրով ցանկանում եմ տեղեկացնել որ կմասնակցեմ <> մրցույթին,որպեսզի բոլորին պատմեմ իմ գյուղի պատմությունը։
Բարև Ձեզ։Ես ցանկանում եմ մասնակցել այդ մրցույթին և բոլորին պատմեմ իմ գյուղի պատմությունը։
Բարև Ձեզ, շնորհակալություն հետաքրքրության համար։ Սիրով կսպասենք Ձեր տեսանյութին։
Բարև Ձեզ, անհրաժեշտ է info@tavushmedia.am հասցեին ուղարկել տեսանյութ կամ լուսանկարներով պատում կամ էլ մուլտիմեդիա պատմություն։ Ընթերցեք մրցույթի նկարագրությունը։
Բարև Ձեզ, շնորհակալություն հետաքրքրության համար։ Սիրով կսպասենք Ձեր տեսանյութին։
Բարև ձեզ, ես նույնպես կմասնակցեմ մրցույթին, որպեսզի մի փոքրիկ տեսանյութի միջոցով ցույց տամ իմ գյուղի մասին։
Alisa Babayan Julieta Esayan
Alisa Babayan Julieta Esayan
Էլիսա Բաբայան Ջուլիետա Եսայան
Ալիսա Բաբայան Ջուլիետ Եսայան