Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տավուշի իմ տան հեքիաթը»․ մրցույթ տավուշեցի երեխաների համար

Սիրելի՛ տավուշցի աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ,

Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան հայտարարում են «Տավուշի իմ տան հեքիաթը» խորագրով մրցույթի մեկնարկի մասին, որի նպատակն է պահպանել և տարածել մեր թանկարժեք բարբառը, ավանդույթներն ու պատմությունները:

Քո գյուղը/քաղաքն անկրկնելի պատմություն ունի։ Այն հարուստ է ոչ միայն հիասքանչ բնությամբ, այլև հրաշալի մարդկանցով, պատմություններով և ավանդույթներով։ Ամեն անկյունում թաքնված է մի պատմություն, որը սպասում է իր պատմողին։

Քո՛նն է այդ առաքելությունը։

Ամառային արձակուրդներին դարձի՛ր քո բնակավայրի երիտասարդ պատմաբանը, հետազոտողը և լրագրողը։ Քո մայրենի բարբառով ստեղծի՛ր նյութ, որը կպատմի քո բնակավայրի, բնության ու մարդկանց, պատմության ու ավանդույթների մասին՝ բացահայտելով նրա եզակիությունն ու գեղեցկությունը։

Մրցույթի նկարագրությունը

Հրավիրում ենք Տավուշի մարզի բոլոր դպրոցականներին

Ի՞նչ կարող ես ներկայացնել.

  • Հայրենի բարբառով պատմվող հեքիաթներ և զրույցներ,
  • Պատմությունը թվերով և փաստերով – քո բնակավայրի հիմնադրման, զարգացման և նշանակալի իրադարձությունների մասին,
  • Նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները,
  • Բնությունը և բնական հարստությունները – յուրահատուկ վայրեր, բնական հուշարձաններ, տեսարժան վայրեր,
  • Ավանդույթներ և սովորույթներ – տեղական առասպելներ և ավանդազրույցներ, տոներ, ծեսեր, ուտեստներ, որոնք բնորոշ են միայն քո տարածաշրջանին,
  • Հետաքրքիր մարդիկ – քո գյուղի/քաղաքի նշանավոր բնակիչները, տարեցներ, արհեստավորներ, արվեստագետներ, որոնց պատմություններն արժե լսել,
  • Քո ընտանիքի պատմությունը – ինչպես է քո ընտանիքը կապված բնակավայրի հետ,
  • Մարտահրավերներ եւ ձեռքբերումներ – ինչպիսի դժվարություններ է հաղթահարել քո համայնքը եւ ինչի է հասել,
  • Երազանքներ ապագայի համար – ինչպիսին ես տեսնում քո բնակավայրի ապագան

Ի՞նչ ձևաչափով կարող ես ներկայացնել քո աշխատանքը

  • Տեսանյութ – 3-15 րոպե տեւողությամբ
  • Լուսանկարներով պատում – սկսած 3 էջից
  • Մուլտիմեդիա պատմություն (տեքստ, լուսանկար, տեսանյութ համադրված)

Աշխատանքները պիտի պատրաստվեն տեղի բարբառով կամ գրական հայերենի հետ համադրությամբ։

Ե՞րբ է տեղի ունենալու.

  • Մրցույթի մեկնարկ – 2025թ. մայիսի 20
  • Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ – 2025թ. օգոստոսի 30
  • Արդյունքների ամփոփում – 2025թ. սեպտեմբերի 30

Մասնակցության պայմանները

  • Մասնակցել կարող են Տավուշի մարզի 1-12-րդ դասարանների աշակերտները
  • Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային (մինչեւ 5 հոգի)
  • Տեսանյութի տեւողությունը՝ 3-15 րոպե
  • Տեսանյութերում պարտադիր պետք է օգտագործվի հայրենի բարբառը
  • Աշխատանքները պետք է ներկայացվեն մինչեւ 2025թ. օգոստոսի 25-ը

 Գնահատման չափանիշները

  • Բարբառի իսկությունը եւ հարստությունը
  • Ներկայացված նյութի պատմական եւ մշակութային արժեքը
  • Ստեղծագործական մոտեցումը եւ գեղարվեստական որակը
  • Տեսանյութի տեխնիկական կատարումը
  • Հեռուստադիտողների, ընթերցողների եւ հետեւորդների գնահատականները

Մրցանակներ

  • Գլխավոր մրցանակ՝ «Տավուշի պահապան» կոչումը, հնարավորություն՝ մասնակցելու Տավուշ Մեդիայի հատուկ հաղորդաշարին և թանկարժեք նվեր մեր կողմից։
  • Լավագույն աշխատանքները կհեռարձակվեն Տավուշ Մեդիայի եթերում,
  • Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր,
  • Կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ՝ արժանանալով հատուկ մրցանակների։

Կկազմակերպվի մեծ տոնահանդես, որտեղ հայտնի մարդիկ կհանձնեն խրախուսական թանկարժեք նվերներն ու մրցանակները։

Ինչպե՞ս մասնակցել.

Տեսանյութն ուղարկեք info@tavushmedia.am էլեկտրոնային հասցեին, կից նշելով՝

  • Նախագծի անվանում․ կարճ նկարագիր
  • Անուն, ազգանուն
  • Բնակության վայր, դպրոց, տարիք
  • Հեռախոսահամար

Մեր բարբառը, մեր պատմությունն ու մեր արմատները մեր ինքնության հիմքն են։ Եկե՛ք պահպանենք եւ փոխանցենք դրանք սերունդներին։

Հարցերի դեպքում զանգահարեք՝ 060 460202 կամ գրեք info@tavushmedia.am հասցեին։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 13, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Դիմակայուն տավուշ

Դիմակայուն Տավուշ

Փետրվարի 28, 2025

...

Դիմակայուն տավուշ

Իրազեկված ու մարդկությունը աղետից փրկած Արժանին

Փետրվարի 28, 2025

...

Դիմակայուն տավուշ

Հայաստանի երկրաշարժերի մասին պատմական վկայություններ

Փետրվարի 16, 2024

...

Հաջորդ գրառումը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус