ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն Տավուշի մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։