Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշի մարզպետի աշխատակազմի գործունեությունը 2024 թվականին

Տավուշի մարզպետի աշխատակազմի գործունեությունը 2024 թվականին

Տավուշի մարզպետի աշխտակազմի 2024 թվականի աշխատանքների ներկայացման նպատակով դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որի սկզբում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրեց մարզպետի աշխատակազմի 2024 թվականի գործունեության հաշվետվությունը.այն իր մեջ ներառում էր իրականացված աշխատանքները՝ ըստ ոլորտների, արձանագրած արդյունքները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մարզպետն ընդգծել է, որ աշխատակազմի 2024 թվականի աշխատանքային գործունեությունը եղել է բազմաոլորտ՝ բխելով Տավուշի մարզի բնակչության խնդիրներից։

«2024 թվականը Տավուշի մարզի համար շատ կարևոր տարի էր, լի տարբեր փորձություններով: Ինչպես գիտեք ապրիլ ամսից Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացավ արտակարգ իրավիճակ: Այսօր վստահ կարող եմ ասել որ կառավարության և ժողովրդի համատեղ ջանքերով հաղթահարեցինք այդ բոլոր դժվարությունները և դրան զուգահեռ մարզում իրականցված բազմաթիվ ծրագրեր չեն զիջում 2023թ-ին իրականացված ծրագրերին», – իր խոսքում նշեց Տավուշի մարզպետը։

Խոսուն թվեր կան գյուղատնտեսության, ճանապարհաշինության ոլորտներում. 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզում մթերված խաղողի ծավալը կազմել է 5953.6 տոննա՝ 1 կգ խաղողի գնային միջակայքը հասնելով 140-250 դրամի: Ընթացիկ տարվա ընթացքում վերանորոգվել է 390 կմ ճանապարհ, նորոգվել են հատկապես կարևոր նշանակության ճանապարհները: Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագրերը նույնպես առաջնահերթություն են։ Տավուշի մարզում այժմ կառուցվում է 1249 բնակելի տուն, ինչը կարևոր քայլ է սահմանամերձ գյուղերի կենսունակության ապահովման համար:

Իջևան համայնքում կատարված աշխատանքները ներկայացրեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը՝ նշելով աշխատանքներն ընդգրկել է ողջ բազմաբնակավայր համայնքը:

2024 թվականի ընթացքում պետության աջակցությամբ, Բերդի համայնքապետարանի միջոցներով ու գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակներում Բերդ համայքնում բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել: Աշխատանքների ամփոփ նկարագիրը ներկայացրեց համայնքապետ Աստղիկ Հակոբյանը:
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ իրականացված նախագծերն ուղղված են եղել բնակավայրերի կենսապայմանների բարելավմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

Դիլիջան համայնքում կատարվել են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, կրթական և սոցիալական ոլորտներում ներդրումներ, ինչպես նաև շարունակվում են ճանապարհաշինական նախագծերը։ Դիլիջան համայնքի ղեկավարի խոսքով՝ համայնքի բյուջեն պետական աջակցությամբ ավելացել է 343 մլն դրամով՝ կազմելով ավելի մեծ ներդրումային ծավալներ։

Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման վերջում Տավուշի մարզպետը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել տարվա ընթացքում տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ ու աշխատանքով աչքի ընկած մի շարք քաղաքացիների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների մի շարք ուսուցիչների, տնօրենների, մասնավոր կառույցների ղեկավարների, մարզական և այլ բնագավառներում լավագույն արդյուքներ գրանցած ներկայացուցիչներին։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Դեկտեմբերի 29, 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Մայիսի 13, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Տավուշը հիշում է Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին

Մայիսի 12, 2025

...

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ։
Վերջին նորություններ Տավուշից

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Մայիսի 12, 2025

...

Հաջորդ գրառումը

Տավուշ Մեդիան 2024 թվականին․ տարվա ամփոփում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус