Էկոլոգիական միջացքների ձևավորման ու կայուն զարգացման ծրագիրը մեկնարկում է Տավուշի մարզում. նոյեմբերի 10-ին Իջևանում կայացավ «Ֆինանանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Տավուշի սոցիալ-տնտեսական զարգացման համար» թեմայով տարածաշրջանային աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան ծրագրերի գրասենյակի, Իջևանի ու Դիլիջանի համայնքապետարանների, Տավուշի մարզպետարանի, «Դիլիջան» ազգային պարկի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարներ, մարզում գործող հասարկական կազմակերպություններ, դպրոցի տնօրեններ, ոլորտային փորձագետներ:
2022 թ.-ից Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան ծրագրերի գրասենյակը Հայաստանում իրականացնում է Հարավային Կովկասում Էկոմիջանցքների ծրագրի 2-րդ փուլային նախագիծը: Նպատակն է Հայաստանի մի քանի մարզերում, այդ թվում` Տավուշի մարզում պահպանել էկոլոգիական միջանցքները բնական միջավայրի կայուն օգտագործման և համայնքների զարգացման միջոցով` նպաստելով պահպանվող տարածքների փոխկապակցմանն ու աջակցելով համայնքների էկոլոգիական կայունության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի «Ֆինանսական մասնակցային մոտեցում» գործիքը: Քննարկվեցին տարածաշրջանային աշխատանքային խմբի գործունեության ու նիստերի հրավիրման ճանապարհային քարտեզը ու ծրագրային մրցույթները գնահատող հանձնաժողովների անդամների ներգրավման հարցերը:
Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացման գործընկերը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունն է: Ծրագիրը տրամադրում է երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` էկոլոգիական միջացքներում համայնքահեն բնական ռեսուրսների կառավարման նպատակով` բարելավվելով համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը: