«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։
Նախաձեռնության նպատակն է հավաքել Տավուշի տարբեր համայնքների ակտիվ երիտասարդներին մեկ հարկի տակ՝ միմյանց հետ շփվելու, միմյանց ճանաչելու և միասին մեկ բռուցք դառնալու։
Առաջին հանդիպման օրակարգը հագեցած էր․
Զրույց Բագրատ Սրբազանի հետ,
Դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին զրույց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի հետ,
Հանդիպումներ տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանի, ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի հետ։