Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճրագալույցի պատարագ․ եկեղեցիներում հնչեց Սուրբ Ծննդյան ավետիսը

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու և որպես Աստված հայտնվելու տոնն է։ Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուսի Ծննդյան տոնակատարությունն սկսում է հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի Պատարագով (ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել՝ այսինքն վառել։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսի ծննդավայրը)։

Սուրբ Ծննդյան տոնական պատարագը մատուցվում է հունվարի 6-ին։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Օգոստոս կայսրը հրաման տվեց, որպեսզի ողջ երկրում մարդահամար անցկացվի։ Հիսուսի ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, Գալիլիայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ, որը թարգմանաբար նշանակում է «հացի տուն»։ «Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար» (Ղուկաս Բ 6-7)։

Մանուկ Հիսուսին առաջինն այցելեցին հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է։ Եւ սա՛ ձեզ համար նշան կլինի․ խանձարուրով փաթաթած եւ մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք» (Ղուկաս Բ10-11)։

Այդ ժամանակ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որոնք հարցնում էին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւեկանք նրան երկրպագելու» (Մատթեոս Բ 11-12)։ Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան Պատարագից հետո, կատարվում է ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը։ Հունվարի 7-ին եկեղեցիներում սուրբ և անմահ Պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ մեռելոց, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ։

Հունվարի 6-ից եկեղեցականներն այցելում են հավատացյալների տներն ու կատարում տնօրհնեքի կարգ՝ Քրիստոսի ծննդյան ավետիսի լույսն ու օրհնությունը փոխանցելով ընտանիքներին։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Հոգևոր Տավուշ
Հունվարի 6, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Հարցազրույցներ

Բնակիչները՝ համայնքային կյանքի մասնակիցներ․ Հարցազրույց՝ մասնակցային բյուջատավորման մասին

Նոյեմբերի 20, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում՝ շինարարական աշխատանքների ընթացքում

Նոյեմբերի 20, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզում կհամաֆինանսավորվի 5 սուբվենցիոն ծրագիր

Նոյեմբերի 20, 2025

...

Հաջորդ գրառումը
Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

Տավուշի մարզում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус