Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղական ակտիվ խմբերը՝ հանուն տեղացի դերակատարների զորեղացման

Բնակավայրերի կայուն զարգացման, տեղական դերակատարների կարողությունների ամրապնդման նպատակով Տավուշի ու Լոռու մարզերում գործում են 5 տեղական ակտիվ խմբեր, որոնք ընդգրկում են գյուղական ու փոքր քաղաքային բնակավայրերը։ Դրանք առաջնորդվելով գործընկերության ու նորարարության մոդելով համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների ու քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ ու նպաստելով տեղական զարգացմանը։ Հենց այս միջոցով էլ տեղական ակտիվ խմբերն իրականացնում են LEADER մեթոդաբանությունը։ Տավուշում, Լոռիում, Շիրակում գործում են 8 տեղական ակտիվ խմբեր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան, օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն՝ իրենց տարածքներում։ «Աղստևի հովիտը», որը տեղակայված է Ազատամուտում, իր մեջ ընդգրկում է Իջևան համայնքի 16 գյուղական բնակավայր: Վերջին մեկ տարվա ընթացքում «Աղստևի հովիտը» 37 նախագծի է աջակցել։

Սարիգյուղցի էդվարդը կերի իր արտադրամասում խոտաղաց է ձեռքբերել։ «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբի աջակցությամբ ձեռքբերված տեխնիկայով այժմ մեծացել է արտադրության ծավալները։

Տեղական ակտիվ խմբերի կողմից աջակցվող նախագծերը միտված են նորարար գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման, տեղացի երիտասարդների դերի բարձրացմանն ու նրանց տնտեսական զորեղացմանը։

Սահմանամերձ Սարիգյուղում մեկ այլ նախագծով Եգանյանների ընտանիքը սեփական այգում հիմնել է SMART ջերմատուն։ Այժմ Եգանյանների բազմազավակ ընտանիքի տան սեղանին մշտապես էկոլգիապես մաքուր ու առանց քիմիկատների ստացված բերքն է, որը նաև իրացվում է շուկայում։

Տավուշի մարզում տեղական ակտիվ խմբի հաջորդ հասցեն Նոյեմբերյան համայնքում է։ Այրումում տեղակայված «ԳանՁոր» տեղական ակտիվ խմբի գրասենյակը միջմարզային նշանակություն ունի, որն ընդգրկում է Տավուշի Նոյեմբերյան և Լոռու Ալավերդի համայնքները։

Լճկաձորում Առաքելյանների ընտանիքը գյուղի գողտրիկ մի անկյունում զբաղվում է մեղվապահությամբ։ Ասում են՝ Տավուշի անտառների մեղրը իր անշփոթելի համն ունի։ Դիմելով «ԳանՁոր» տեղական ակտիվ խմբի դրամաշնորհային մրցույթին, ընտանիքը ձեռք է բերել մեղրաքամ մեքենա ու փեթակներ։

Ծրագրային թիմը վերահաստատում է, որ բնակիչների կողմից իրականացվող ծրագրերը սոսկ նախագծեր չեն, այլ՝ տեղական դերակատարների ու համայնքների հզորացման նոր մոտեցում։

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման՝ Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը ֆինասավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության  կազմակերպության կողմից՝  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրի գործողությունները համակարգվում է նաև էկոնոմիկայի նախարարության հետ։ Ծրագիրն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության LEADER մեթոդաբանությունը, որը նպատակ է հետապնդում տեղական դերակատարներին ու բնակչությանը ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն  օժանդակող ենթակառուցվածքներ ու բարելավվել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն ի նպաստ Հայաստանում  Եվրոմիության  «Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման» մոտեցման հաջող իրականացմանը ու կայունության ապահովմանը։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հուլիսի 30, 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Նոր ու լուսավոր մանկական գրադարանն իր դռները բացեց Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիսի 9, 2025

...

Հաջորդ գրառումը
Կողբ Տավուշ

ԿՈՂԲ. մշակութային ժառանգության և նորարարության խաչմերուկ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус