Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի ունեցավ «Տավուշ» հայրենակցական միության 10-րդ համագումարը

Մայիսի 3-ին ԵՊՀ նիստերի դահլիճում կայացավ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը։ Նիստը մեկնարկեց հանդիսավորությամբ՝ ՀՀ պետական օրհներգով և Տավուշի թեմի առաջնորդի տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի օրհնությամբ։

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում ներկայացրին վերջին 5 տարիներին արված աշխատանքներն՝ ի բարօրություն Տավուշ աշխարհի։ Նախանշվեցին նաև հետագա անելիքները։ Կազմակերպության հաշվետվության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Միության բազմոլորտ հանձնաժողովներն սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանի խնդիրների վերհանման ու բարձրաձայնման ուղղությամբ։ Խնդիրները մեկտեղելու և ռեսուրսները համախմբելու այս ժամանակաշրջանում հնարավոր դարձավ հասկանալ առաջնահերթությունները, մշակվեցին և իրականացվեցին մի շարք նախագծեր։ Թարմ ուժերի համախմբումը թույլ տվեց միությունը առաջին իսկ պահից դարձնել տավուշյան հարթակ՝ մեծացնելով անդամների, համակիրների թիվը։ Իրականացվեց հսկայական մարդկային ռեսուրսի հավաքագրում՝ այդ ներուժն ի նպաստ Տավուշի ծառայեցնելու նպատակով։ Այսօր նաև այստեղ ենք մեր սկսած աշխատանքներն ավարտելու, նորերը միասին կյանքի կոչելու համար»։

Համագումարն ընտրեց նաև «Տավուշ» հայրենակցական միության խորհրդի նոր կազմը, ձևավորվեց միության նախագահությունը։ Առաջադրված թեկնածուներից միության նախագահ ընտրվեց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ծրագրային իր ելույթում Ռոմանոս Պետրոսյանը նշեց.
«Վստահեցնում եմ, որ պատանեկան տարիներից մինչ օրս՝ իմ ավելի քան 25 տարվա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության փորձն ու պետական կառավարման համակարգի փորձառությունս լիարժեքորեն ու անմնացորդ ներդնելու եմ այս հիրավի ոգեշնչող ու շնորհակալ հանձնառության մեջ՝ հանուն մեր հռչակած արժեքների և առաջնահերթությունների, որի առանցքում Տավուշ աշխարհն ու տավուշեցիներն են: Անելու եմ անհնարին թվացողը, որպեսզի Տավուշ հայրենակցական միության 5-րդ նախագահի կարգավիճակում՝ համատեղ ջանքով և թիմային փոխգործակցության շնորհիվ կարողանանք կյանքի կոչել բոլոր այն նախանշված ծրագրերն ու տեսլականը, որը միավորել է մեզ բոլորիս և դարձել հետագա մի քանի տարիների՝ մեր միության տավուշակենտրոն գործունեության ուղենիշը։ Մենք չենք հաջողի այս առաքելության մեջ, եթե գործունեության հիմքում չդրվի հանրային գործունեության համար անհրաժեշտ ու կարևորագույն սկզբունքներից մեկը՝ թիմայնությունը: Անհրաժեշտ է արձանագրել, որ Տավուշ հայրենակցական միությունն ազդարարում է բավականին հավակնոտ և բեկումնային գործունեության նոր շրջանի մեկնարկի մասին»։

Փոխնախագահներ ընտրվեցին Գևորգ Սաղոյանն ու Հայկ Էդուարդի Օրդյանը: Համագումարն ընտրեց նաև Ավագների խորհրդի և վերստուգիչ մարմնի նախագահներ՝ համապատասխանաբար Աշոտ Գրիգորյանին և Գարիկ Դարբինյանին:

«Տավուշ» հայրենակցական միությունը հիմնադրվել է 1989թ․-ին, մի խումբ նվիրյալ տավուշեցիների կողմից՝ նպաստելու Տավուշ աշխարհի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կյանքի զարգացմանը։ Միության առաջին նախագահ է ընտրվել Խաչիկ Հովակիմյանը, այնուհետև պրոֆեսորներ Էդուարդ Օրդյանը, Դերենիկ Դումանյանը և Լավրենտի Միրզոյանը։



Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 3, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Մայիսի 24, 2025

...

Նորություններ

Դրամաշնորհային մրցույթ՝ Իջևանի ու Նոյեմբերյանի ՓՄՁ-ների համար

Մայիսի 23, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Արծվաբերդի բնակիչներից մեկն անհետացել է. փրկարարները նրան գտել են Բերդ քաղաքի հանդամասում

Մայիսի 23, 2025

...

Հաջորդ գրառումը

Պարի լեզուն՝ Տավշո շնչով․ մշակութային երեկո Բերդ համայնքում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус