Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիության ապահովմանը։

Որոշման ընդունման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են․

  • աղետների ռիսկերն ու ազդեցությունները կկանխվեն կամ կնվազեցվեն տիեզերահեն տեղեկատվության և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով,
  • աշխարհատարածական և տիեզերահեն տեղեկատվության օգտագործումը կօգնի պետությանն ավելի լավ ընկալել աղետների ռիսկերն ու ազդեցությունները, մշակել դրանց կառավարման համապատասխան քաղաքականություններ,
  • կապահովվի աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և կրթական կառույցների միջև համագործակցությունը:

Հայաստանը 2021 թվականից Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր է, ինչը հնարավորություն է տալիս աղետների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ և տրամադրել պետական կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան կառույցներին:

Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։

Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը կնպաստի տիեզերահեն տեղեկատվության ստացման, մշակման, կիրառման և դրանց հետագա զարգացման տեխնոլոգիական անկախության ապահովմանը՝ զարգացնելով տեղային կարողությունները։

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում է 2022 թվականի մայիսից, ինչը ևս նպաստում է տիեզերքի ոլորտում Հայաստանի գործունեության զարգացմանը, նաև աղետների ռիսկի կառավարման առումով։

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 11, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Անմատչելի արդարադատություն․ վավերագրական ֆիլմ

Հունիսի 12, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հաստատվել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագիրը

Հունիսի 12, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանի ավագ դպրոցն ու Լճկաձորի հիմնական դպրոցը՝ «Մշակութային վերջին զանգ» մրցույթի հաղթողներ

Հունիսի 12, 2025

...

Հաջորդ գրառումը

Ուժեղացված ծառայություն Տավուշի մարզում. պարեկներն արձանագրել են 190 խախտում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус