Իջևանում կանանց միամսյակի միջոցառումները եզրափակվեցին տոնական միջոցառմամբ, որը կազմակերպվել էր Իջևանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հիմնարկների ջանքերով։ Միջոցառումը տեղի ունեցավ Իջևանի մշակույթի տանը՝ համախմբելով տարբեր սերունդների ներկայացուցիչներին։Տոնին իրենց ներկայությամբ արժանապատվություն ու ոգեղենություն էին հաղորդում մեր անմահացած զինվորների մայրերը, կանայք, դուստրերն ու քույրերը։
Մշակութային ծրագրի շրջանակում հանդես եկան Իջևանի շնորհալի երիտասարդները, պարային ու երգչախմբային համույթները։ Հնչեցին մայրերին նվիրված երաժշտական կատարումներ ու բանաստեղծություններ։