Օգոստոսի 5-ին հայտնել էինք, որ նույն օրը՝ ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, իսկ այսօր վաղ առավոտից Աղստև գետի տարբեր տեղամասերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ երկրորդ քաղաքացու հայտնաբերման նպատակով:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են շուրջ 40 փրկարար, նաև ՆԳՆ ոստիկաններ, ՊՆ ծառայողներ։