Դեկտեմբերի 3-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Վարը Վարենկ» կրթամշակութային հասարակական կազամկերպության համագործակցությամբ, Բերդի «Սորաններ» դենդրոպարկում տեղի ունեցավ ավանդական միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին Բերդի դպրոցների աշակերտները,քոլեջի ուսանողները, հասարակական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր նպատակն էր՝ ավանդականը դարձնել կենցաղի մի մասնիկ, փորձել վերականգնել ավանդական տոները, ծեսերը, երգն ու պարը: Ինչպես նաև, դենդրոպարկի մասին մեծացավ իրազեկվածությունը, որի շնորհիվ «Սորաններ»-ը կունենա զբոսաշրջության զարգացման համար նախադրյալներ:
Տեսանյութի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյան։