Հունիսի 14-ին և 15-ին Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է առաջացրել Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան համայնքների բնակավայրերում։ Տավուշ Մեդիան վերջին երկու օրերին շարունակաբար ահազանգեր է ստանում բնակիչներից։ Քաղաքացիներն ահազանգում են՝ վնասվել են պտղատու այգիները, խաղողի վազերն ու մշակաբույսերի ցանքատարածությունները։ Վնասներ են արձանագրվել նաև տնամերձ հողամասերում։ Վնասվել են նաև տան տանիքները։
Տեղական ինքնակառավարման մարմինները դեռևս գնահատում են պատճառված վնասների չափը։ Բնակիչներն ակնկալում են տեղական ինքնակառավարման ու պետական կառավարման մարմինների աջակցությունը։
Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը։













