Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում։ 85 անձ ավտոմեքենան վարել է չամրակապված, 10-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը՝ մգեցված ապակիներով։ Հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու և բջջայինից օգտվելու 6-ական դեպք։ 5 անձ վարել է տեխնիկական զննություն չանցած և առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ։ Արձանագրվել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու և հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 1-ական դեպք։ Այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հորդորում ենք՝ լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները։






