Աշնանամուտի օրերին Տավուշի մարզի համայնքներում մեծ ուշադրություն է գրավում «Ուտիք-Մեղեդի» ժողովրդական-էստրադային համույթի համերգային շրջագայությունը։ Համույթը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու սկսել է իր համերգային ծրագիրը Բերդ համայնքից, իսկ այժմ շարունակում է համերգները հյուրընկալվելով Ազատամուտ, Աչաջուր, Հաղարծին գյուղերում, ինչպես նաև Իջևան ու Նոյեմբերյան քաղաքներում։
«Ուտիք-Մեղեդի» համույթը նպատակ ունի տարածել և հանրահռչակել հայկական ազգային և ժողովրդական երգարվեստը։ Համերգային ծրագրում ընդգրկված են հայկական, ազգային, ժողովրդական և աշուղական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, որոնք կրում են հայկական մշակույթի շունչը։
Համերգային այս շրջագայությամբ համույթը ոչ միայն խթանում է հայկական երաժշտության զարգացունը, այլև դառնում մշակութային կամուրջ՝ միավորելով սերունդներին հայկական երգարվեստի շուրջ։