Փետրվարի 6-ին, ժամը 15։00-ի սահմաններում Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում՝ Մ4 միջպետական ճանապարհին, «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդուն։ Տուժած քաղաքացին անմիջապես տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոց։
Դեպքի հանգամանքները պարզվում են։