Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ Telegram-ում․ զգուշացնում է Արթուր Պապյանը

Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone օգտատերերին, հատկապես Telegram հարթակում։ Խաբեբաները կարող են արգելափակել ձեր սարքը, գողանալ կամ ջնջել տվյալները և սպառնալիքներով փրկագին պահանջել։ Այս մասին  զգուշացնում է Թվային անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
Փորձագետը մանրամասնում է խաբեության տարբերակները․
  • «Տարբերակ 1` սիրային խաբեություն․
Այս սխեմայի հիմքում ընկած է խաբեբայի կողմից սիրային հետաքրքրություն ձևացնելը։ Խարդախները կապվում են օգտատերերի հետ Telegram-ում՝ ներկայանալով որպես հնարավոր ծանոթություն։ Որոշ ժամանակ զրուցելուց և վստահություն ձեռք բերելուց հետո նրանք հորինում են մի պատմություն, թե իբր կորցրել են իրենց հեռախոսը և շտապ անհրաժեշտ է մուտք գործել իրենց iCloud հաշիվ՝ կարևոր լուսանկարներ կամ տվյալներ վերականգնելու համար։ Նրանք խնդրում են ձեզ մուտք գործել իրենց Apple ID-ով ձեր iPhone-ից։ Հենց որ դուք դա անում եք, խաբեբան անմիջապես փոխում է Apple ID-ի գաղտնաբառը, ակտիվացնում է “Find My iPhone” ֆունկցիան և արգելափակում ձեր սարքը։ Այնուհետև նրանք պահանջում են փրկագին՝ ձեր հեռախոսն ապաարգելափակելու համար։
  • Տարբերակ 2` աշխատանքի առաջարկ․
Այս սխեմայում խաբեբաները կապվում են զոհերի հետ, հաճախ Telegram-ի միջոցով, ներկայանալով որպես ընկերության մենեջեր և առաջարկելով իբրև թե հեռակա աշխատանք՝ որպես հավելվածների թեստավորող։ Նրանք մանրամասն նկարագրում են աշխատանքային պայմանները, գրաֆիկը և խոստացված աշխատավարձը՝ ստեղծելով վստահության մթնոլորտ։ Խաբեության հիմնական մասը սկսվում է, երբ նրանք խնդրում են օգտատիրոջը դուրս գալ իրենց սեփական iCloud հաշվից և մուտք գործել խաբեբայի տրամադրած iCloud հաշվով՝ պատճառաբանելով, որ դա անհրաժեշտ է թեստավորվող հավելվածներին մուտք ստանալու համար։ Զոհը, չկասկածելով խաբեության մասին, մուտքագրում է տրամադրված մուտքանունն ու գաղտնաբառը իր iPhone-ում։ Հենց որ այս քայլերն ավարտվում են, iPhone-ն անմիջապես արգելափակվում է «Կորած iPhone» հաղորդագրությամբ, որին հաջորդում է Telegram-ի միջոցով փրկագին պահանջելու փորձ։
  • Խաղային խաբեություն. թիրախում՝ երեխաները
Ավելի տագնապալի է, որ նմանատիպ սխեմաներն այժմ թիրախավորում են նաև երեխաներին։ Խարդախները երեխաներին խոստանում են անվճար խաղեր, Roblox-ի նոր թեմաներ (մոդեր) կամ այլ գրավիչ բոնուսներ։ Նրանք խնդրում են երեխաներին մուտք գործել իրենց Apple ID-ով կամ այլ հաշիվներով՝ իբրև թե այդ «անվճար» բովանդակությունը ստանալու համար։ Երեխաները, չգիտակցելով վտանգը, իրենց կամ ծնողների iPhone/iPad֊ով մտնում են խաբեբայի iCloud տվյալները, ինչը խաբեբաներին հնարավորություն է տալիս արգելափակել սարքը կամ գողանալ անձնական տվյալներ, լուսանկարներ և այլն։

Ինչպես պաշտպանվել և ինչ անել, եթե արդեն խաբվել եք

ԵՐԲԵՔ ՄԻ ՄՏեՔ ՈՒՐԻՇԻ APPLE ID ՁԵՐ ՍԱՐՔՈՒՄ: Սա ամենակարևոր կանոնն է։ Ձեր iPhone-ը նախատեսված է ձեր անձնական Apple ID-ի հետ աշխատելու համար։ Միայն վստահելի ընտանիքի անդամները կարող են կիսել Apple ID-ն։ Զրուցեք Ձեր երեխաների հետ: Բացատրեք երեխաներին առցանց անվտանգության կարևորությունը։ Սովորեցրեք նրանց երբեք չկիսել իրենց գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները՝ անվճար խաղերի, մոդերի կամ այլ խոստումների դիմաց։ Զգուշացրեք նրանց կասկածելի հղումներից և անծանոթ մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս։

Եթե Ձեր iPhone-ն արգելափակվել է

Անմիջապես դիմեք Apple Support-ին: Սա միակ պաշտոնական ճանապարհն է ձեր սարքն ապաարգելափակելու համար։ Պատրաստ եղեք ապացույցներ ներկայացնել: Ձեզանից կպահանջվի սարքի գնման ապացույց (օրիգինալ տուփը և անդորրագիրը)։ Այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս, քանի որ այն մշակվում է Apple-ի հատուկ բաժնի կողմից։ Ընդ որում՝ ինձ ոչ մի անգամ չի հաջողվել ապաարգելափակել հեռախոսը, բայց դրանից բացի այլ տարբերակ չեմ տեսնում, կտրականապես բացառում եմ նաև խաբեբաներին իրենց ուզած գումարը փոխանցելու տարբերակը։ Միշտ զգոն եղեք առցանց հարթակներում։ Ձեր անվտանգությունը ձեր ձեռքերում է։ Կիսվեք այս տեղեկատվությամբ ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ, որպեսզի նրանք ևս պաշտպանված լինեն»,- հայտնում է թվային անվտագության փորձագետ Արթուր Պապյանը։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Օգոստոսի 5, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը

Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус