Մարտի 28-ին Գանձաքարի միջնակարգ դպրոցում կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման 10-րդ պատանեկան մրցույթի մարզային փուլը Տավուշի մարզի մասնակիցների համար: Տավուշի մարզում գործում են 79 «Արմաթ» աշխատանոցներ, որտեղ սովորում են շուրջ 1142 երեխաներ: Այս երեխաներից 181-ը հայտ էին ներկայացրել մասնակցելու այս տարվա «ԴիջիԿոդ» մրցույթին: Մրցույթի մարզային փուլին կհաջորդի հանրապետական փուլը, որը նախատեսված է անցկացնել 2025 թվականի ապրիլի 12-ին Երևանում:
Մրցույթի հիմնական նպատակներն են զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց ծրագրավորման հմտությունները՝ լուծելով տարբեր բարդության ալգորիթմական խնդիրներ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011 թվականից իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել Հայաստանում տեխնիկական կրթության հիմքերը և աջակցել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: