Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասվել էր Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվել։ Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը մայիսի 28-ից տվյալ կամրջով արգելված է։
Կառուցվող ժամանակավոր կամուրջը հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվել էր, որից հետո կրկին մեկնարկեցին ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները։
Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում այժմ գործում է ժամանակավոր կամուրջ, որն օգտագործվում է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի համար: