Կառուցվող ժամանակավոր կամուրջը հուլիս ամսվա վերջին տեղումների հետևանքով մասնակի վնասվել էր։
Այժմ Խաշթառակում կրկին ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի շինարարության աշխատանքները։
Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր կամուրջ, որը կօգտագործվի Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերի համար: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: