Տավուշի մարզում ֆուտբոլի զարգացման ու առողջ ապրելակերպի տարածման նպատակով NextGen ծրագրի շրջանավարտ Լևոն Վարդապետյանն Աչաջուր գյուղում նախաձեռնել էր ֆուտբալային մրցաշար․ «Իջևանի գավաթ» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ Իջևանի համայնքապետարանի ու «Յելլ Էքստրիմ պարկի» հետ գործընկերությամբ։
Մրցաշարին մասանակցում էին Աչաջուր, Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ գյուղերի ու Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքների ֆուտբոլային թիմերը։ Մրցաշարի կազմակերպումը նաև լավ առիթ էր տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի երիտասարդների և տեղական բիզնեսի միջև համագործակցության ստեղծման և այն շարունակական դարձնելու համար։
Ֆուտբոլային մրցաշարերը ոչ միայն աջակցում են մարզական մշակույթի ձևավորմանը, այլև նպաստում են համայնքներում երիտասարդների ակտիվ մասնակցությանը և համագործակցության զարգացմանը։