2017 թվականից ի վեր յուրաքանչյուր ամառ «Եռագույն արահետ» հայրենագիտական նախաձեռնությունը Շամշադինում կազմակերպում է մեկշաբաթյա արշավ՝ նպատակ ունենալով բացահայտել Հայրենիքի թաքնված անկյունները։
Մասնակիցները հայտնվում են էքստրեմալ պայմաններում, շրջում են Տավուշի սարերով, ապրում են գյուղացու կենսակերպով և լիցքավորվում դրական էներգիայով։ «Եռագույն արահետ»-ը ներառում նաև ուսուցողական մասեր. ազգային երգ ու պարի ուսումնասիրություն, հայկական պետություններին սպառնացող աշխարհաքաղաքական իրավիճակի քննարկում պատմաբանների և քաղաքագետների հետ, մոռացված ավանդույթների, խաղերի վերաիմաստավորում։
Անցած տարի ամռանը Տավուշ TV-ի նկարահանող խումբը միացել էր «Եռագույն արահետին»՝ նրանց հետ անցնելով հայրենաճանաչության ողջ արահետը։