Տավուշ TV-ի նկարահանող խմբի հետ շարունակում ենք մեր ճանապարհը «Եռագույն արահետ»-ի ոլորաններում։ Արշավի ընթացքում մասնակիցները ոչ միայն ապրում են հայրենի բնության մեջ՝ Շամշադինի սարերի զարկերակն զգալով, այլ նաև էլ ավելի են մոտենում ազգայինին ու տեղականին՝ ավանդական խաղերի ու մոռացված ավանդույթների վերաիմաստավորմամբ։
Միասին վերապրենք ամենատավուշյան ամառվա խաղաղ օրն ու խարույկի շուրջ երեկոն։