Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն դեռևս 2022 թվականի աշնանը մեկնարկել էր մեդիագրագիտության երկօրյա դասընթացների շարք՝ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ ու Նոյեմբերյան համայնքների երիտասարդների շրջանում։ Դասընթացների ավարտից հետո մասնակիցները ստացան հնարավորություն՝ իրականացնելու ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված իրենց նախագծերը ենթադրամաշնորհների մրցույթին։
Տավուշ TV-ի տաղավարում հյուրընկալել էինք ենթադրամաշնորհների մրցույթի հաղթողներին․ նրանց հետ խոսել ենք ծրագրի ընթացքի, մասնակցության, իրենց գաղափարները կյանքի կոչելու և նման նախաձեռնությունների կարևորության մասին։
Մեր հյուրերն են․
Հայկ Ամիրխանյան – «Մեդիագրագիտություն սահմանամերձ համայնքներում» ծրագրի ղեկավար
Նելի Ներսիսյան – «Մեդիա Բերդ» ծրագրի ղեկավար
Արաքսյա Ամիրաղյան – «Իրազեկ սահման» ծրագրի ղեկավար
Մարիամ Ղուկասյան – ծրագրի դասընթացավար