Մարտ ամիսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարձրացնելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով, հաղորդում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
«Մեր դիտորդներն ապահովում են գիշեր-ցերեկ շարունակական ներկայություն», – նշված է Եվրոպական միության դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։