Հայաստանի Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից մայիսի 15-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցակացվեց «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Աչաջրի վարչական շենքում, դպրոցում, մանկապարտեզում և բնակավայրում գործող այլ կառույցների աշխատակիցների, բնակիչների համար Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները իրականացրին իրազեկման աշխատանքներ՝ արտակարգ իրավիճակներում վարվելակերպի, անվատագության կանոնների վերաբերյալ:
Միջոցառումների ընթացքում էլեկտրաշչակի միջոցով իրականացվեց ազդարարում, կազմակերպվեց տարհանում և պատսպարում: Աչաջրի միջնակարգ դպրոցում քննարկվեց բնակչության վարվելակերպի կանոնները՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում: Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, բնակչությանը մշտապես իրազեկ պահելու անհրաժեշտությամբ մասնագետները վստահեցնում են, որ այսօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: