Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր 2025

«Ֆինանսավորե՛ք դիմակայունությունը, ոչ թե աղետները»

Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ուղերձը։

1989 թվականին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 13-ը ճանաչեց Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր՝ աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային մշակույթը խթանելու նպատակով:

Սենդայի շրջանակային ծրագրի նպատակին հասնելու համար՝ նվազեցնել աղետների ռիսկերն ու կորուստները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2023 թվականի մայիսին ընդունել է քաղաքական հռչակագիր՝ արագացնելու գործողություններն աղետների դիմակայունության ուժեղացման համար,  մարդկային,ապրուստի միջոցների, տնտեսության և հիմնական ենթակառուցվածքների կորուստները կանխելու և նվազեցնելու համար։ Այն ունի յոթ գլոբալ թիրախ և առաջընթացի չափման 38 ցուցիչ։ Սենդայի շրջանակը լրացնում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը․երկու շրջանակներն էլ փոխկապակցված են Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

2023թ․հիմնական ուղերձն ուղղված էր անհավասարությանը՝ աղքատության խոցելիությանը, Անհավասարությունը և աղետներից խոցելիությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են. անհավասար հասանելիությունը ծառայություններին, ինչպիսիք են ֆինանսները և ապահովագրությունը, ամենից շատ աղետների վտանգ են առաջացնում. մինչդեռ աղետների հետևանքները խորացնում են անհավասարությունները և առավել վտանգի տակ գտնվողներին մղում դեպի աղքատություն:

2024թ. միջազգային օրը կոչ էր անում երկրներին օգտագործել կրթական ոլորտը՝ դպրոցահասակ երեխաների աղետների ռիսկերը նվազեցնելու համար, հատկապես ներդրումներ կատարելով երկու հիմնական ոլորտներում.

  • Պաշտպանել երեխաներին և երիտասարդներին անվտանգ դպրոցների և կրթական հաստատությունների միջոցով: Երեխաներն իրավունք ունեն անվտանգ լինելու իրենց դպրոցներում, և դա սկսվում է դպրոցները աղետներին դիմակայուն դարձնելուց և աղետների վաղ նախազգուշացման համակարգերի մաս դարձնելուց:
  • Հզորացնել երեխաներին և երիտասարդներին՝ անվտանգ լինելու համար տարիքին համապատասխան կրթության միջոցով՝ հասկանալու և գործելու իրենց առջև ծառացած ռիսկերի դեմ: Սա ներառում է նրանց պատրաստվածության ձևավորումը՝ վաղ նախազգուշացումներին ի պատասխան գործողություններ ձեռնարկելու համար: Հզորացված երեխաները դառնում են փոփոխությունների առաջնորդներ՝ ավելի դիմակայուն համայնքների համար:

2025 թվականի ուղերձն է՝ Ֆինանսավորե՛ք դիմակայունությունը, ոչ թե աղետները։

Աղետներն ավելի ու ավելի են թանկանում, հետևանքներն ավելի ծանր ու կորստաբեր են դառնում։ Տուժում են հատկապես աղքատ ու զարգացող երկրները, որոնք վճարում են մարդկային կյանքերով, առողջությամբ ու երկար ու դժվար վերականգնվող տնտեսությամբ, հայտնվելով աղքատության փակ ցիկլում։

Աղետների կանխարգելման, ռիսկի նվազեցման նպատակով ֆինանսական ներդրումների բացակայությունը առավել ծանր հետևանքների է հասցնում։

Բոլոր պետություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հղվող ուղերձը մեկն է՝ ձեր բյուջեներում աղետի ռիսկի նվազեցման գումար նախատեսեք, երբ միջազգային աջակցության հնարավորություն կա, առաջարկեք նաև կանխարգելման ծրագրեր։ Այդպես պատուհասող աղետները քառապատիկ էժան կնստեն։ Այսօր մեր կայքում օրվա խորհուրդն արտացոլող բազմազան նյութեր ենք տեղադրել՝ կարդացեք, դիտեք, լսեք, վերլուծեք, և, ամենակարևորը, կիրառեք ձեր կյանքում։

Վերհիշենք Տավուշին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները

Ինչպես ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Տավուշի մարզը, ներկայումս բախվում է բազմաշերտ մարտահրավերների՝ սահմանային լարվածությունից և  տեղահանություններից մինչև աղետների և կլիմայական փոփոխությունների ռիսկեր, մեդիա ապատեղեկատվություն, բարոյահոգեբանական և սոցիալ–տնտեսական ճգնաժամեր։

 Սահմանամերձ Տավուշի մարզին պատուհասել ու սպառնում են բնական ու տեխնածին, համաճարակային ու բնապահպանական, սոցիալական ու քաղպաշտպանական (պատերազմական) բազմաթիվ վտանգներ: Խոցելիությունն աղետներից ու զինված հակամարտությունից բարձր է:

Մանրամասները՝ https://tavushmedia.am/hy/dimakayun_tavush/

 Տավուշի մարզն իր մաշկի վրա արդեն զգում ու բախվում է կլիմայի փոփոխության հետ կապված զգալի սպառնալիքների: Մի կողմից երաշտներ, անապատացում, ջերմային ալիքներ ու անտառային հրդեհներ, մյուս կողմից ծայրահեղ առատ տեղումներ, սողանքներ, քարաթափումներ, ջրհեղեղներ ու սելավներ։

Կլիմայի փոփոխության ազդեցությունից բացի, կենսաբազմազանության կորուստը, ջրի որակի և քանակի անկումը, հողի անկայուն կառավարումը, անտառահատումները և քաղաքային օդի աղտոտումը շրջակա միջավայրի անվտանգության հիմնական խնդիրներ են։

2024թ․ մայիսին Տավուշի մարզում առատ տեղումների պատճառով (ամսական նորմայի 60%) Դեբեդ ու Աղստև գետերի վարարման հետևանքով առաջացած ջրհեղեղից լուրջ տուժեցին Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքները և այլ բնակավայրեր։ Ջրհեղեղի ընդհանուր ֆինանսական վնասը՝ ըստ պաշտոնական գնահատականների, կազմում էր մոտ 7.5 միլիարդ դրամ (մոտ 19 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ավերված տներ, կամուրջներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Այս գնահատականը ներառված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ-ի համատեղ իրականացրած PDNA (Post-Disaster Needs Assessment) զեկույցում։ Heinrich Böll Foundation-ի վերլուծությունը շեշտում է, որ նման ջրհեղեղները բացահայտում են կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանների բացակայությունը և անհրաժեշտությունը՝ տեղական մակարդակում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Մանրամասները՝ դարձյալ մեր կայքում։  

 

Աղետների ռիսկի նվազեցման համար նախատեսված ֆինանսները ոչ թե ծախս են այլ ներդրում։

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Աղետների ռիսկի կառավարումԱղետների ռիսկի նվազեցման միջազգային օրԱրտակարգ ուղերձ
Հոկտեմբերի 13, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը

Իրավախախտում կատարած վարորդի մոտ հայտնաբերվել է կեղծ վարորդական վկայական

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус