Նվիրաբերել
Live
Հայտարարություններ
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմակայուն Տավուշ

Դիմակայուն համայնքներ

Մեր առաջնային նպատակը Տավուշի մարզն առավել անվտանգ, դիմակայուն ու ռիսկերի կառավարմամբ՝ կայուն զարգացող դարձնելն է, մարդկանց կյանքը բարելավելն ու կյանքի որակը բարձրացնելը:

Հայի ամեն մի սերունդ իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմն է ունենում: Մանր մունր, միշտ մի աղետ մի վնաս գալիս են մեզ անպակասը՝ չհաշված:

Եվ մենք պարզապես դատապարտված ենք դիմակայուն լինելու:
Իրազեկ ու պատրաստված դիմակայուն անհատ-քաղաքացի, դիմակայուն ընտանիք, դիմակայուն համայնք, դիմակայուն մարզ և դիմակայուն երկիր-հայրենիք-պետություն:

 

Նշանաբանը.

Ով իրազեկված է, նա պաշտպանված է:

Մենք հստակ պատկերացնում ենք, որ միայն իրազեկված ու պատրաստված, ակտիվորեն ներգրավված բնակչությամբ կկարողանանք կառուցել աղետակայուն, դիմակայուն, անվտանգ ու պաշտպանված, կայուն զարգացող երկիր:

Նվազեցնել աղետների, կլիմայի փոփոխության և այլ մարտահրավերների ու ճգնաժամերի, մասնավորապես՝ պատերազմի քաղպաշտպանական ռիսկերը՝ բոլոր մակարդակներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության շրջանում, հանրային իրազեկման և պատրաստվածության բարձրացման, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորման ու մանրակրկիտ մշակված պլանները կյանքի կոչելու միջոցով:

Տավուշի մարզին սպառնացող վտանգների ինչ պատկեր ունենք այսօր․

• Տավուշի մարզին պատուհասել ու սպառնում են բնական ու տեխնածին, համաճարակային ու բնապահպանական, սոցիալական ու քաղպաշտպանական / պատերազմական / բազմաթիվ վտանգներ:

• Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1997թվականի հուլիսի 18-ին, բազմաթիվ շենքեր են վնասվել Նոյեմբերյան քաղաքում, Կողբ, Բերդավան,Դովեղ գյուղերում,

• 1998 թվին հեղեղումը մեծ վնաս հասցրեց Իջևան քաղաքին:

• Մարզի տասնյակ գյուղեր ու հաղորդակցության ուղիներ անընդհատ վնասներ են կրում սողանքներից. առանձնապես խնդրահարույց են Գետահովիտ, Հովք, Հաղարծին, Լճկաձոր, Ակնաղբյուր, Վազաշեն, Դիլիջան, Գոշ, Աչաջուր, Ծաղկավան համայնք-բնակավայրերի սողանքները:

• Երկրաշարժից, ջրհեղեղից ու սողանքից զատ մարզին սպառնում են նաև ուժեղ քամիներն ու կարկուտը, քարաթափումները, ցրտահարությունները, ջրամբարի պատվարի փլուզումները, մասնավորապես՝ Այգեպարի և Այգեձորի:

• Մշտական սպառնալիք են կոմունալ-էներգետիկ ցանցերի վթարները, ջրային և շմոլ գազից թունավորումները, համաճարակները, հրդեհները, հատկապես՝ անտառային հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարները:

• Խոցելիությունն աղետներից ու զինված հակամարտությունից բարձր է: Վտանգի ենթակա տարածքները շատ են ու ընդգրկուն՝ բնակավայրեր, հաղորդակցության ուղիներ, գյուղատնտեսական հողատարածքներ, էկոհամակարգեր…

• Բնակչության ու համայնքների դիմակայունությունն աղետներին ու տարաբնույթ մարտահրավերներին՝ թույլ է, կարողությունները՝ քիչ, ռիսկերը՝ բազմաթիվ ու բարձր:

• ՀՀ Տավուշի մարզն ավելի քան 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, սահմանամերձ են մարզի 47 բնակավայրեր, որոնցից 27-ն՝ ուղիղ նշանառության տակ:

• Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության, ընդգրկվածությունն աղետների ռիսկի կառավարմանը նվազ է, մոտիվացումը՝ թույլ, իրազեկվածությունը՝ ցածր, կենսական և անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը՝ սահմանափակ, կանխարգելման աշխատանքների համար ֆինանսավորումն՝ աննշան, ապահովագրությունն աղետներից՝ դեռ չկայացած:

Թեգեր։ Բնական աղետներՏավուշ
Դեկտեմբերի 30, 2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Դիմակայուն տավուշ

Գենդերային խնդիրներն աղետների ռիսկի կառավարման ոլորտում

Օգոստոսի 29, 2023

...

Դիմակայուն տավուշ

Ազդարարման ազդանշանները և դրանց հետ կապված միջոցառումները

Փետրվարի 24, 2022

...

Դիմակայուն տավուշ

Իրազեկված ու մարդկությունը աղետից փրկած Արժանին

Ապրիլի 19, 2021

...

Հաջորդ գրառումը

Ուրախություն տալով՝ ուրախություն ստանալ․ գալիք Սուրբ Ծնունդը՝ պատերազմում ընկածների մանուկների հետ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Բիզնես Գյուղական կյանք Դիլիջան Դրամաշնորհ Եռանկյուն Երեխաներ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Խոհանոց Կողբ Կրթություն ՀԿ-ներ Հայաստան Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ ՃՏՊ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Պատերազմ Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Վանդակ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի թեմ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քննարկում ասմունք

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2023 | Tavush Media

queries in seconds.

  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Your Donation
Տվյալներ
Loading…