Համաշխարհային Microchip Technology ընկերությունը, հունիսի 9֊ից սկսում է ծրագրավորման անվճար 4 ամսյա դասընթաց Իջևանյան իր մասնաճյուղում։ Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն կստանան համալրել ընկերության Իջևանի մասնաճյուղի ազատ հաստիքները։
Դասընթացն իրականացվելու է առկա ձևաչափով՝ Իջևանում։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև Մայիսի 30֊ը։
Դիմել կարող են համակարգչային գիտությունների, ինֆորմատիկայի կամ հարակից ոլորտների ուսանողները և շրջանավարտները, ինչպես նաև բոլոր այն հետաքրքրված անձինք, ովքեր ունեն առաջնային գիտելիքներ մաթեմատիկայից և ծրագրավորման որևէ լեզվից։
Դիմելու համար անհրաժեշտ է սքանավորել QR կոդը և լրացնել մասնակցության հայտը։
Դիմումների հավաքագրման առաջին փուլն անցած դիմորդների հետ կազմակերպվելու են տրամաբանական մտածողությունը և ծրագրավորման նախնական գիտելիքները ստուգող հարցազրույցներ։
Հարցազրույցի փուլն անցած դիմորդները կհրավիրվեն մասնակցելու դասընթացին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060383803 (ներքին հեռախոսահամարը՝ 3)