Մեր եթերում է հերթական սպասված թողարկումն Աշխարհի Ծայրերից՝ Ասպրամ Սարատիկյանի հետ Այս անգամ հանդիպման վայրը Թբիլիսիի հետաքրքիր թանգարաններից մեկն է՝ վերջերս բացված Գինու թանգարանը։
Այս շենքում է գտնվում նաև Թբիլիսիի Պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են ազգագրական և հնագիտական կարևոր նմուշներ։
Գինու թանգարանի շենքը կառուցվել է Վրաստանի պատմության մեջ միակ մուսուլման՝ Ռոստոմ արքայի համար։ Սակայն արքան չի ցանկացել ապրել այստեղ, և այն դարեր շարունակ լքվելուց հետո պատված է եղել ջրով։ Բոլորովին վերջերս՝ մոտ 4-5 տարի առաջ այն չորացրել են և դրանից հետո միայն բացահայտել պալատի անհայտ անկյունները։