Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուլինգի կանխարգելման ուղղված տեսանյութերի մրցույթ` տավուշեցի երիտասարդների համար

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում հայտարարում է Հայաստանում բուլինգի կանխարգելմանն ուղղված կարճ տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել միայն Տավուշի մարզի երիտասարդները։

Ներածություն

Բուլինգը (անգլ. bully՝ կռվարար, բռնարար)՝ անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում: 2021 թ․ Հանրապետական մանկավարժական կենտրոնի կողմից Հայաստանի մի շարք դպրոցներում իրականացված հետազոտությունը (որին կարող եք ծանոթանալ այստեղ https://hmk.am/wp-content/uploads/2021/10/Bullying_rep.pdf )  փաստում է, որ մեր երկրում, ինչպես և աշխարհի բազմաթիվ երկրներում բուլինգը լուրջ խնդիր է հատկապես դպրոցներում և դրա կանխարգելմանն ուղղված բավարար միջոցառումներ չեն իրականացվում։ Կարճ տեսանյութերի սույն մրցույթը՝ Տավուշի մարզի երիտասարդներին հնարավորություն կտա կարճ տեսանյութի միջոցով հասարակության շրջանում բարձրացնել բուլինգի մասին իրազեկությունը և դրա կանխարգելման անհրաժեշտությունը։

Երեք լավագույն տեսանյութերը կստանան հատուկ մրցանակներ, իսկ դրանց հեղինակներին հնարավորություն կտրվի պայմանագրային հիմունքներով միասին աշխատել Տավուշի երիտասարդության կարիքները բարձրաձայնող նոր կարճամետրաժ ֆիլմի վրա։ Սույն մրցույթում հաղթած երեք տեսանյութերը, ինչպես նաև համագործակցության արդյունքում ստեղծված կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվեն «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից կազմակերպված հանրային քննարկումներին, կոնֆերանսներին, ինչպես նաև կտեղադրվեն համապատասխան մեդիա հարթակներում։

Մրցույթին կարող են դիմել՝
– 16-35 տարեկան երիտասարդներ,
– անհատապես կամ երկուսով, ներկայացնելով մեկ տեսանյութ։

Տեսանյութերին առաջադրվող տեխնիկական պահանջներ՝
– Տևողությունը չպիտի գերազանցի 5 րոպեն, ներառյալ վերնագիրն ու լուսագիրը (տիտրեր)։
– Պատրաստվի MP4, MOV կամ AVI ֆորմատով։ Այն պիտի տեղադրվի YouTube-ում և հղումը դրվի հայտադիմումի մեջ։ Անհրաժեշտության եպքում, հեղինակը պիտի պատրաստ լինի ներկայացնել նաև տեսանյութի բնօրինակը։
– Նախկինում չպետք է ցուցադրված կամ հրապարակված լինի որև է հանրային հարթակում։
– Լինի բարձր որակի, ցանկալի է առնվազն 720 լուսաչափ (1280×720)։
– Ձայնը բավարար բարձր, պարզ և հասկանալի։
– Օգտագործված ենթագրերը, կամ հասանելիությունն ապահովող այլ միջոցներ կդիտվեն որպես առավելություն։
– Հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտություն, տեսանյութ կամ պատկեր չի կարող օգտագործվել մրցույթին ներկայացված տեսանյութում։
– Հեղինակը/ները կարող է/են ներկայացնել մինչև 3 հեղինակային տեսանյութ։

Տեսանյութի բովանդակությունը՝
– Պետք է ուղղված լինի բուլինգի մասին իրազեկվածության բարձրացմանը և դրա կանխարգելման անհրաժեշտությանը:
– Կարող է ստեղծված լինել ցանկացած ժանրով։
– Կարող է պարունակել պատմություններ, անիմացիա, վկայություններ, վիճակագրական գրաֆիկա կամ ստեղծագործական այլ միջոցներ՝ նյութն ավելի պատկերավոր ներկայացնելու համար։
– Տեսանյութի վերջում անհրաժեշտ է նշել աղբյուրները, որոնցից օգտվել է հեղինակ/ները (հետազոտություն, տեսանյութ, երաժշտություն, լուսանկար և այլն)։
– Չպետք է խախտի երրորդ կողմի իրավունքները, ներառյալ, բայց չսահմանափակվելով գաղտնիության, հրապարակայնության կամ մտավոր սեփականության իրավունքներով։
– Չպետք է պարունակի անպատշաճ, անպարկեշտ, ատելութուն պարունակող, զրպարտող նյութեր։

Գնահատման չափանիշներ՝
1. Ստեղծագործական միտք 25 %
2. Տեսանյութի որակը 25 %
3. Տեխնիկական լուծումներ 25 %
4. Ինչպես է հեղինակը կարողացել իր ասելիքը տեղ հասցնել 25 %

Տեսանյութը ներկայացնելիս անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտ՝ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/fpBN8

Հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռ․ համարով՝ 094 414234,
կամ գրեն Էլ․ հասցեին՝ dzyunik.vanesyan@ph-int.org

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Երիտասարդ Տավուշ
Մայիսի 7, 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Նորություններ

Հայատարարություն՝ Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ

Մայիսի 1, 2025

...

Նորություններ

Երիտասարդերը բարձրացնում են կիբեռանվտանգության մասին իրազեկվածությունը

Ապրիլի 14, 2025

...

Նորություններ

«ԲուCAST»․ Ալեքս Ներսիսյան և Էռնեստ Խանումյան | Գյուղ, երիտասարդություն, առաջնորդություն

Ապրիլի 7, 2025

...

Հաջորդ գրառումը

Կիրանցում մինչ այս պահը տեղադրված սյուներն իրենց օգտին են համարում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус