Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր հնարավորություններ մարզային բիզնեսների համար․ Դիլիջանում կանցկացվի երկօրյա միջոցառում

Հայաստանի ներդրումային խորհուրդը մարզերում բիզնեսով զբաղվող ընկերություններին հրավիրում է մասնակցելու «Նոր հնարավորություններ մարզային բիզնեսների համար. Ֆինանսավորում, աջակցության ծրագրեր և նորարար թվային գործիքներ» երկօրյա մարզային միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 11-12-ին, Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս» հյուրանոցում։

Մասնակցությունն անվճար է, երկօրյա միջոցառման գիշերակացի և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է մարզային բիզնեսին հետաքրքրող բոլոր առանցքային թեմաները` աջացկության ծրագրերից մինչև բիզնես գործընթացների ավտոմատացում, միգրանտ աշխատուժի ներգրավման հնարավորություններ և այլընտրանքային ֆինանսավորման գործիքներ: Մասնակցելով` դուք կունենաք բացառիկ հնարավորություն ծանոթանալու օրենսդրական բարեփոխումներին, աջակցության ծրագրերին և դրանցից օգտվելու ընթացակարգերին, ինչպես նաև տեղեկանալու գործատուների համար միգրանտ աշխատուժի ներգրավման հնարավորությունների և ռիսկերի մասին:

Մասնավորապես, կներկայացվեն`

  • Ապրանքների և արտադրական պրոցեսների սերտիֆիկացման աջակցության ծրագրեր,
  • 0-4% վարկեր փոքր և միջին ձեռնարկությունների համար,
  • Ինչպես մի քանի րոպեում լրացնել դիմում և ստանալ պետությունից յուրաքանչյուր աշխատողի մասով մինչև 500,000 դրամ, եթե աշխատանքի եք վերցրել անփորձ կամ Արցախից բռնի տեղահանված անձ,
  • Բիզնեսից կրթական հաստատություններին նվիրատվությունների մասով հարկային նոր արտոնություններ,
  • E-commerce-ում աշխատելու պարագայում ԱԱՀ 0% կիրառման նոր փոփոխության ներկայացում,
  • Ապրանքների վերադարձի նոր կարգավորումներ,
  • Միգրանտ աշխատուժի ներգրավումը Հայաստանում` հնարավորություններ և ռիսկեր գործատուների համար։

Միջոցառման երկրորդ հատվածում կլինի հնարավորություն մասնակցելու արհեստական բանականության (AI) գործիքների ներկայացմանը, ինչպես նաև ձեռք բերելու օնլայն վաճառքի նոր հմտություններ, որոնք կներկայացվեն ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Դասընթացները կվարեն reArmenia ակադեմիայի և SSB Academy ակադեմիայի փորձառու մասնագետները։

Հատուկ մարզային բիզնեսների համար մասնագետները մշակել են դասընթացներ՝ բիզնեսի ավտոմատացման նորարար լուծումների, վաճառքի նոր հմտությունների և այլընտրանքային ֆինանսավորման միջոցների մասին։

Հանդիպմանը մասնակցելու համար պարտադիր է նախապես գրանցվել։

Գրանցման հղումը՝ այստեղ։

Գրանցման վերջնաժամկետ — Մարտի 24, ժամը 12:00
Ձեր մասնակցությունը կհաստատվի պատասխան նամակով։

Կարևոր է իմանալ.

  • Քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի գրանցման հերթականության սկզբունքով (first come, first served)։
  • Գիշերակացի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչը, մասնակիցը գրանցվելով պարտավորություն է ստանձնում մասնակցել երկօրյա դասընթացի ամբողջ ծրագրին։ Մասնակցության հաստատումից հետո միջոցառմանը չներկայանալը կարող է հանգեցնել Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից կազմակերպվող հետագա միջոցառումներին մասնակցելու հնարավորության սահմանափակման։

Միջոցառման օրակարգը և լրացուցիչ մանրամասները՝ այստեղ։

 

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանՏավուշ
Մարտի 11, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Սահմանամերձ Բերքաբերի դպրոցականները մշակութային շունչ բերեցին Իջևանի Քանդակների այգի

Ապրիլի 6, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Զգուշացեք ականներից

Ապրիլի 6, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

Ապրիլի 6, 2026

...

Հաջորդ գրառումը
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус