«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Տավուշի մարզում իրականացվել են հանրային բանախոսություններ՝ բնակչության իրազեկվածության ու դիմակայունության բարձրացման նպատակով։ Հանդիպումները կրում էին «Դիմակայուն Տավուշ. Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումն ու կառավարումը» խորագիրը:
Բանախոսությունները վարել է ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ, լրագրող, փրկարարական ծառայության գեներալ-մայոր, «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Նա մանրամասնորեն ներկայացրել է Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակների հիմնական վտանգները՝ ներառյալ բնական և տեխնածին աղետները, և դրանց կանխարգելման ու կառավարման անհրաժեշտ միջոցառումները։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Տավուշի մարզին պատուհասած և սպառնացող հնարավոր ռիսկերը, դրանք նվազեցնելու ուղիները, ինչպես նաև համայնքային դիմակայունության ապահովմանն ուղղված կարևոր քայլերը:
Ով իրազեկված է, նա պաշտպանված է։