Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Տավուշի մարզային վարչության թափուր պաշտոնները համալրելու համար։
Համալրման գործընթացը․ ինչպե՞ս դիմել:
Պաշտոնների համալրումն իրականացվելու է մրցութային կարգով՝ երեք հաջորդական փուլերով։ Տեղեկացե՛ք ընթացիկ մրցույթների և պահանջվող որակավորումների մասին Ծառայության կայքում:
Եթե դուք պատրաստ եք ստանձնելու բնապահպանական կարևոր առաքելությունը և ապացուցելու Ձեր նվիրումը պետական շահին, ապա սա Ձեր հնարավորությունն է։ Մրցույթին դիմելով՝ Դուք ոչ միայն ապահովում եք Ձեր կարիերայի հստակ ուղին, այլև դառնում եք ժամանակակից, կարգապահ և զարգացող համակարգի անբաժան մասը։ Վճռական գործողություններով կերտե՛ք Ձեր մասնագիտական վերելքը։
Մանրամասները՝ տեսանյութում:






