Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու նոր միջազգային մրցանակ՝ Բրյուսելից Դիլիջան

Դիլիջան քաղաքում Green Rrock հիմնադրամի կողմից իրականացվող երկու նախաձեռնություն միջազգային ճանաչման է արժանացել՝ World Tourism Forum Institute-ի (WTFI) կազմակերպած «World Tourism Awards 2026» մրցանակաբաշխության շրջանակում։

Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունն արժանացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ» մրցանակին, իսկԱպիցիուս Արմենիա միջազգային դպրոցը ճանաչվել է 2026 թվականի լավագույն հյուրընկալության դպրոց։

Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման ռազմավարությունը (Dilijan Urban Development Framework, DUDF) ստացել է «Զբոսաշրջային ուղղության զարգացման լավագույն նախագիծ 2026» մրցանակը։ Նախագիծը գնահատվել է զբոսաշրջային զարգացմանն իր մոտեցման համար, որի հիմքում ընկած են համայնքի մասնակցությունը, կայուն քաղաքաշինական պլանավորումը և տեղական համայնքի երկարաժամկետ կարիքները։

Դպրոցին մրցանակը տրվել է հյուրընկալության ոլորտի կրթության մեջ ներդրում կատարելու համար՝ միջազգային փորձի, գործնական ուսուցման և տեղական մասնագիտական ներուժի զարգացման միջոցով։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Բրյուսելում՝ Բելգիայի գեղարվեստի թագավորական թանգարանում (Royal Museums of Fine Arts of Belgium)։

Green Rock հիմնադրամի ներկայացուցչի հետ միասին Բրյուսել են մեկնել և մրցանակները ստացել են Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը և Ֆլորենցիայի արվեստի համալսարանի (Florence University of the Arts) սննդի և գինու ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսը։

World Tourism Awards-ը WTFI-ի միջազգային ճանաչման ծրագրի մասն է, որի շրջանակում տրվում են մրցանակներ 100 անվանակարգում։ Բոլոր մասնակիցները շուրջ չորս ամիս անցնում են փաստերի վրա հիմնված փորձագիտական գնահատման գործընթաց, որի ընթացքում ուսումնասիրվում են մասնակցի գործունեության արդյունավետությունը, նորարարությունը, կայունությունը, շուկայական ազդեցությունը, առաջնորդությունը, հեղինակությունը, էթիկական չափանիշները և զբոսաշրջության ոլորտում ունեցած ներդրումը։

Green Rock հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան նշել է.

«Այս ճանաչումները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ արտացոլում են Դիլիջանում մեր աշխատանքի երկու կարևոր ուղղությունները՝ ներդրումները համայնքի զարգացման մեջ և քաղաքում ավելի բարենպաստ միջավայրի ձևավորումը։ Մենք համոզված ենք, որ կայուն զբոսաշրջային ուղղություն հնարավոր չէ ձևավորել միայն ենթակառուցվածքների զարգացման միջոցով։ Անհրաժեշտ են նաև կրթություն, մասնագիտական հնարավորություններ, ամուր տեղական համայնք և երկարաժամկետ մտածված պլանավորում։ Երկու նախաձեռնությունների միջազգային ճանաչումը մեր որդեգրած մոտեցման կարևոր և ոգևորիչ գնահատականն է»։

Ֆլորենցիայի արվեստի համալսարանի սննդի և գինու ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, Ապիցիուս Արմենիայի խորհրդատվական խորհրդի անդամ Մասիմո Բոկուսն ասել է. «Մենք շատ հպարտ ենք Դիլիջանում մեր համագործակցությամբ և Ապիցիուս Արմենիայի ձեռքբերումներով։ Դպրոցն արտացոլում է Apicius Florence-ի կրթական փիլիսոփայությունը, ուսումնական ծրագիրը և մասնագիտական չափանիշները՝ համադրելով միջազգային փորձը գործնական, ոլորտի պահանջներին համապատասխանող ուսուցման հետ։ Մենք միշտ ուրախ ենք մեր կրթական մոտեցումն ու հյուրընկալության միջազգային չափանիշները ներկայացնել այնպիսի հեռանկարային ուղղություններում, ինչպիսիք են Հայաստանն ու մասնավորապես Դիլիջանը, որն ունի զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման մեծ ներուժ»։

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը նշել է.

«Դիլիջանի քաղաքային կերպարի զարգացման ռազմավարության մշակումը կարևոր քայլ է քաղաքի ապագայի միասնական տեսլականի ձևավորման ճանապարհին։ Այն սահմանում է քաղաքային առավել համակարգված զարգացման սկզբունքներ՝ հաշվի առնելով Դիլիջանի բնական միջավայրը, ճարտարապետական ինքնատիպությունը և բնակիչների կարիքները։ Մենք համոզված ենք, որ համայնքապետարանի, մասնավոր հատվածի և տեղական համայնքի համագործակցությունը չափազանց կարևոր է քաղաքի կայուն զարգացման համար։ Այս միջազգային ճանաչումը լրացուցիչ ուշադրություն է հրավիրում այդ աշխատանքի կարևորության վրա»։

Երկու նախաձեռնություններն էլ արտացոլում են Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանն ուղղված Green Rock հիմնադրամի հանձնառությունը՝ կենտրոնանալով քաղաքի սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքների ամրապնդման վրա։

Սա Դիլիջանի զարգացմանն ուղղված Green Rock հիմնադրամի նախաձեռնությունների երկրորդ միջազգային ճանաչումն է։ 2026 թվականի International Business Awards մրցանակաբաշխության շրջանակում հիմնադրամը ստացել է Silver Stevie մրցանակ՝ «Փոքր քաղաքների զարգացման վերարտադրելի մոդել» («A Replicable Blueprint for Small-Town Renewal») անվանակարգում։

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանՏավուշ
Նոյեմբերի 16, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Տավուշի հողի չբացահայտված ներուժը․ ավանդույթից՝ նոր գյուղատնտեսական հնարավորություններ

Նոյեմբերի 17, 2026

...

Ռեպորտաժ

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը

Նոյեմբերի 14, 2026

...

Ռեպորտաժ

Դիմակայել ապատեղեկատվությանը․ դպրոցականները՝ Տավուշ Մեդիայում

Նոյեմբերի 14, 2026

...

Հաջորդ գրառումը

Տավուշի հողի չբացահայտված ներուժը․ ավանդույթից՝ նոր գյուղատնտեսական հնարավորություններ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус