Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Տավուշի մարզում է

Տավուշի մարզի ավտոճանապարհներին այսօր արդեն հաճախ ենք տեսնում Եվրոպական միության դրոշներով մեքենաներին։ 2023 թվականի սեպտեմբերից դիտորդական առաքելությունն այստեղ է՝ սահմանամերձ Տավուշում։ Նրանց առաքելությունը միտված է հետևելու սահմանային իրավիճակին, արձանագրելու հնարավոր խախտումները և տեղում գնահատելու անվտանգային միջավայրը։

Դիտորդներն իրենց հերթական պարեկությունների ընթացքում պարբերաբար այցելում են սահմանամերձ բնակավայրեր, շփվում բնակիչների հետ, ուսումնասիրում սահմանային գոտին և փաստագրում իրավիճակը։ Նրանց ներկայությունն այստեղ հատկապես կարևոր է այն համայնքների համար, որոնք տարիներ շարունակ ապրում են սահմանային լարվածության պայմաններում։

Իսկ ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում։ Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել վերջին տարիներին և որքանո՞վ է փոխվել անվտանգային միջավայրը։ Այս մասին խոսում են եվրոպացի դիտորդները։

«Սահմանային շրջանում իրավիճակը ներկայումս հանգիստ է, ինչը կարևոր ու դրական ցուցիչ է։ Սա հնարավորություն է տալիս բնակիչներին իրենց ավելի անվտանգ զգալ և վստահությամբ շարունակել առօրյան՝  նաև այստեղ մեր ներկայության շնորհիվ։ 2025 թվականի հուլիսից ի վեր անվտանգային լուրջ ռիսկեր չեն արձանագրվել։ Մինչ այդ, սակայն, գրանցվել էին կրակոցների միջադեպեր՝ հատկապես գիշերային ժամերին։ Հենց այդ պատճառով էլ առաքելությունը որոշում է կայացրել իրականացնել նաև գիշերային պարեկություններ, ինչի արդյունքում կրակոցների դեպքերը զգալիորեն նվազել են։ Մենք իրականացնում ենք պարեկություններ երկու հիմնական ձևաչափերով։ Օրինակ, այս պահին մեր այցը վերաբերում է անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկությանը։ Այս ձևաչափի շրջանակում մենք ուսումնասիրում և դիտարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտին, կատարում փաստագրում՝ լուսանկարների միջոցով, և գնահատում ընդհանուր իրավիճակը։ Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելությունը հանդիսանում է անկողմնակալ և ոչ զինված կառույց։ Կարելի է վստահությամբ նշել, որ առաքելության գործունեության արդյունքում կրակոցների միջադեպերը նվազել են, և իրավիճակն այլևս այն չէ, ինչ սկզբնական շրջանում էր։ Այսօր արդեն տեսանելի է առաքելության դրական ազդեցությունը՝ հատկապես անվտանգության մակարդակի բարձրացման առումով»,- նշում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության դիտորդ Անդրեա Վինդոն։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ սահմանային իրավիճակի կայունացումը հնարավորություն է տվել բնակիչներին առավել հանգիստ կազմակերպել առօրյան։ Գիշերային պարեկությունների ներդրումը ևս կարևոր քայլ է եղել՝ ուղղված կրակոցների և հնարավոր միջադեպերի նվազեցմանը։ Սակայն առաքելության գործունեությունը միայն դիտարկումներով ու փաստագրմամբ չի սահմանափակվում։

Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը շարունակում է մնալ Հայկական բանակը, իսկ Եվրոպական միության դիտորդական առաքելությունն այստեղ է՝ աջակցելու սահմանամերձ շրջաններում կայունության պահպանմանն ու իրավիճակի մշտադիտարկմանը։

Իջևանում տեղակայված օպերատիվ խմբի ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր այցի ընթացքում առաջնային է նաև բնակիչների հետ անմիջական կապի հաստատումը։ Սահմանամերձ գյուղերում մարդիկ հաճախ բաց ու անկեղծ են խոսում իրենց խնդիրների, մտահոգությունների և առօրյա դժվարությունների մասին, ինչը դիտորդներին հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրական իրավիճակը։

«Ես Շվեդիայից եմ։ Մասնագիտությամբ ուսուցիչ եմ, սակայն երկար տարիներ զբաղվում եմ միջազգային գործունեությամբ՝ ճանապարհորդելով աշխարհի տարբեր երկրներում։ Իմ գործունեությունը սկսել եմ Կենտրոնական Ամերիկայում՝ որպես ընտրությունների դիտորդ, և Հայաստանը արդեն 21-րդ երկիրն է, որտեղ աշխատում եմ։ Մինչ Հայաստան գալս, ես գտնվում էի Վրաստանում։ Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի Ջերմուկի դեպքերից հետո՝ Հայաստանի դիմումի հիման վրա։ Սկզբում Առաքելության առաջին թիմերը գործուղվեցին Ջերմուկ, ապա՝ Գորիս, Կապան, իսկ 2023 թվականի աշնանը գրասենյակ բացվեց Իջևանում։

Այսօր մենք աշխատում ենք Տավուշի մարզի շուրջ 80 գյուղերում, ինչը մի կողմից մեծ պատասխանատվություն է, մյուս կողմից՝ հետաքրքիր հնարավորություն։ Ես հաճախ կատակով ասում եմ՝ այստեղ աշխատելու համար պետք է «երկրորդ ստամոքս» ունենալ, որովհետև յուրաքանչյուր համայնքում քեզ ջերմորեն ընդունում են, հրավիրում տուն, հյուրասիրում սուրճով, տեղական բարիքներով։ Հայաստանն իսկապես առանձնանում է իր հյուրընկալությամբ։ Բնակիչների հետ շփումները ոչ միայն հետաքրքիր են, այլև կարևոր ու օգտակար։ Շատ դեպքերում դրանք անկեղծ ու անմիջական են, և թույլ են տալիս ավելի լավ հասկանալ մարդկանց խնդիրներն ու մտահոգությունները։ Հաշվի առնելով նաև այն, որ առաքելության գործունեության վերաբերյալ երբեմն տարածվում են կեղծ տեղեկություններ, մենք ակտիվորեն հանդիպումներ ենք անցկացնում դպրոցներում, զրուցում աշակերտների և ուսուցիչների հետ, համագործակցում տեղական իշխանությունների, բանակի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք նաև պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ հենց մեր գրասենյակում։ Այս ամենի շնորհիվ կարող ենք ասել, որ բնակչության հետ ձևավորվել է վստահելի և արդյունավետ հաղորդակցություն։ Մոտ ապագայում նախատեսվում են նաև հանդիպումներ ոստիկանության ստորաբաժանումների հետ։

Եթե համեմատենք սահմանային ներկայիս իրավիճակը 2022 թվականի հետ, տարբերությունն ակնհայտ է։ Այն ժամանակ մենք հաճախ էինք մոտենում սահմաններին լարված պայմաններում, մինչդեռ այսօր իրավիճակը զգալիորեն ավելի հանգիստ է։ Եվ ես վստահ եմ, որ այս դրական միտումը կշարունակվի»,- նշում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Իջևանի օպերատիվ խմբի ղեկավար Ռոջեր Բրանդին։

Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարը։ Սահմանամերձ համայնքներում նրանց ներկայությունը շարունակում է ուղղված լինել կայունության պահպանմանը, անվտանգային իրավիճակի մշտադիտարկմանը և սահմանային միջավայրի վերաբերյալ անկախ ու անկողմնակալ գնահատականների ներկայացմանը։Սահմանամերձ համայնքներում նրանց ներկայություն շարունակում է միտված լինել կայունության պահպանմանը և իրավիճակի մշտադիտարկմանը։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 29, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Կրթության որակի բարելավմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցություն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում

Մայիսի 29, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Նախընտրական գործընթացների լուսաբանման թեմայով հերթական հանդիպումը՝ Տավուշ Մեդիայում

Մայիսի 28, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Հանրապետության օրվա առթիվ մի շարք բարձրաստիճան զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Մայիսի 28, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус