Հունվարի 4-ին, ժամը 01։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի (մոտ 14 քմ) մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:48-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 3 տ) և անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ)։