«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ մեդիան հայտարարում են նկարահանման սարքավորումների և աքսեսուարների ձեռքբերման համար գնային առաջարկների հարցում։
Պահանջվող սարքավորումների ցանկը, քանակները և տեխնիկական բնութագրերը ներկայացված են ստորև՝ տեխնիկական պահանջների բաժնում։ Խնդրում ենք առաջարկել նշված մոդելները, քանի որ անհրաժեշտ է ապահովել համատեղելիություն արդեն առկա տեխնիկայի հետ։
Գնային առաջարկը պետք է ներառի՝
- սարքավորումների գները,
- մատակարարման ժամկետը,
- երաշխիքային ժամկետը։
Մատակարարման նախընտրելի ժամկետն է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը։
Մասնակիցը կարող է առաջարկ ներկայացնել ինչպես ամբողջ ցանկի, այնպես էլ մեկ կամ մի քանի առանձին ապրանքատեսակների համար։
Շահագրգիռ ընկերությունները պետք է ստորագրված և կնքված գնային առաջարկն ուղարկեն մինչև 2026 թ․ օգոստոսի 16-ը, ժամը 18:00-ն, հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ nik@emergency.am և paytyanhasmik@gmail.com։




