Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր ձևավորվում է արագ փոփոխվող տարածաշրջանային միջավայրում։ Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգի վրա։
Այս հարցերի շուրջ Տավուշ հեռուստաընկերության տաղավարում զրուցել ենք Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, Ռուսաստանի հարցերով փորձագետ Նարեկ Սուքիասյանի և Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, արաբագետ Հայկ Քոչարյանի հետ։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա փուլին, դրանց հիմնական օրակարգային հարցերին և տարածաշրջանային ավելի լայն զարգացումներին։ Քննարկել ենք նաև Իրանի շուրջ ընթացող գործընթացները և Մերձավոր Արևելքում զարգացումները, դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության վրա։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի և արաբական երկրների տարածաշրջանային քաղաքականությանը, Հարավային Կովկասում դրանց հնարավոր ազդեցությանը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի համար առավել կարևոր դառնալու հավանական գործընթացներին։
Որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում, և ի՞նչ նշանակություն կարող են դրանք ունենալ Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքական օրակարգի համար։
Մանրամասները՝ հարցազրույցում։




