Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Կոնտակտային տվյալներ
Երկուշաբթի-Ուրբաթ 09:00-18:00
ք․Իջևան Անկախության փող․, 9 շենք,
+374 263 40 116
Էլ․ փոստ։ ombuds@ombuds.am
Կայք։ https://ombuds.am/

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես Օմբուդսմանի և մարդու իրավունքների ազգային և ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ ունեցող հաստատություն, գործում է Փարիզյան և միջազգային սկզբունքներին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանը նպաստում է նաև խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Իր իրավական առաքելության շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհատական և կոլեկտիվ բողոքների քննարկում, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։ Պաշտպանն իրականացնում է նաև կոնկրետ բողոքներով ու դեպքերով (սեփական նախաձեռնությամբ) քննարկում, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքներ համակարգային մակարդակում:

Համակարգային մակարդակում կանխարգելիչ աշխատանքները ներառում են, օրինակ՝ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներին համապատասխանության հարցերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցության շրջանակներում Պաշտպանը ներկայացնում է  նաև հատուկ կարծիք (amicus brief) դատարանում քննվող` մարդու իրավունքներին առնչվող գործերի վերաբերյալ։

Նորմատիվ իրավական ակերի կատարելագործմանը նպաստելու  գործառույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ է մշակում և ներկայացնում իրավասու մարմիններին: Հատկանշական է նաև, որ մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը, դրանք պետք է ուղղարկվեն Պաշպանին՝ գրավոր կարծիք ներկայացնելու:

Համակարգային խնդիրների լուծման և իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքի մյուս կարևոր ուղղություններից է իրազեկման աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Պաշտպանը հրապարակում է տեսանյութեր, տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցեր և այլ նյութեր մարդու իրավուքններին առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ:

Իրավական աջակցություն

Յուրաքանչյուր ոք ունի Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու սահմանադրական իրավունք ՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող և այլ անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք:

  • Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել ինչպես փոստի, այնպես էլ Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով և առցանց եղանակով: Պաշտպանին կարելի է դիմել նաև բանավոր:
  • Եթե կարծում եք, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պաշտոնատար անձը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունը խախտել են Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված Ձեր իրավունքը, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
  • Պաշտպանի քննարկմանը ենթակա հարցերի շարքում են նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները: Այնուամենայինվ, այս պարագայում պետք է առկա լինի տեղեկություն այն մասին, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումներ, կամ այդ խնդիրն ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք չեն կարող դա իրականացնել ինքնուրույն:

Բողոքն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը և ծանուցում բողոք ներկայացրած անձին.

1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) բողոքը չքննարկելու մասին.

3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:

Բողոքի հիման վրա հարցի քննարկման ընթացակարգ սկսելուց զատ, Պաշտպանը կարող է քննարկում իրականացնել սեփական նախաձեռնությամբ, և օգտվել իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ է նախաձեռնվում, եթե առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, եթե խոսքը վերաբերում է հանրային նշանակություն ունեցող հարցի, եթե խախտվել են այնպիսի անձանց իրավունքներ, որոնք չեն կարող ինքնուրույն իրականացնել իրենց շահերի պաշտպանությունը:

Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին,

2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին,

3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող, օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին,

4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին:

Անհատական դեպքերի քննարկմամբ վեր հանված համակարգային խնդիրների հիման վրա Պաշտպանն առաջարկում օրենսդրական փոփոխություններ և դիմումներ է հասցեագրում Սահմանադրական դատարան:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առցանց բողոք ներկայացնելու կարգը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի ուսումնասիրության կարգը

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 18, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Հասարակական կազմակերպություններ

Ներկայացվել է «Տավուշի մարզի երիտասարդների աշխատանքային իրավունքները․» զեկույցը

Օգոստոսի 11, 2023

...

Հասարակական կազմակերպություններ

Դիլիջանի համայնքային կենտրոն

Հունիսի 18, 2023

...

Հասարակական կազմակերպություններ

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ)

Հունիսի 18, 2023

...

Հաջորդ գրառումը

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ)

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус