Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրդեհ, տարահանում, արագ արձագանք․ ուսումնավարժանք՝ «Բագրատաշենի» սահմանային անցակետում

Բագրատաշենի սահմանային անցակետում այսօր՝ ապրիլի 17-ին․ իրավիճակը, թեև վերահսկելի, բայց մի քանի ժամով լարված էր․ այստեղ լայնածավալ հատուկ ուսումնավարժություն էր անցկացվում։ Ըստ սցենարի՝ «Բագրատաշենի» անցակետի պահեստներից մեկում հրդեհ էր բռնկվել։

Օրվա պատասխանատուն անմիջապես կապ հաստատեց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 ծառայության հետ՝ զուգահեռաբար կազմակերպելով շենքի աշխատակիցների և անցակետում գտնվող քաղաքացիների արագ ու կազմակերպված տարահանումը։ Տարահանվածները տեղափոխվեցին նախապես սահմանազատված անվտանգ գոտի, որտեղ արդեն ձևավորվել էր առաջին օգնության կետը․ այստեղ բուժաշխատողները օգնություն էին ցուցաբերում վնասվածքներ ստացած անձանց։

Ուսումնավարժությունն անցկացվում էր միաժամանակ երեք տեղամասերում՝ ապահովելով բազմաշերտ արձագանքման համակարգի գործարկումը։ Կարևոր դերակատարում ունեցան Տավուշի մարզային փրկարարական վարչության ճառագայթային, կենսաբանական և քիմիական արձագանքման մասնագետները, որոնք, պնևմատիկ բարձիկների կիրառմամբ՝ կարճ ժամանակում դադարեցրին ամոնիակի արտահոսքը, կանխելով հնարավոր վտանգը։

Միաժամանակ, հրդեհի մարման աշխատանքներին միացան Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկները։ Դեպքի վայր ժամանելուց հետո նրանք իրականացրին անհրաժեշտ բացազատում և սկսեցին հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։ Կարճ ժամանակ անց հրդեհը մեկուսացվեց, ապա ամբողջությամբ մարվեց։ Գործողությունների ընթացքի մասին պարբերաբար հաղորդումներ էին փոխանցվում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։

Վարժանքի ավարտին ուսումնավարժության ղեկավարը բարձր գնահատեց համակարգված աշխատանքը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները, նախ՝ ստուգում են ծառայությունների պատրաստվածությունը, ապա նաև նպաստում են տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Բագրատաշենում անցկացված ուսումնավարժությանը ներգրավված էին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, ԱԱԾ Սահմանապահ զորքերը, ՊԵԿ աշխատակիցները, Պտղավանի կամավորական փրկարարական ջոկատը, պարեկային ծառայությունը, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը և վթարավերականգողական ուժերը։

Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքն ու համակարգված աշխատանքը կարող են վճռորոշ լինել մարդկային կյանքեր փրկելու գործում։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲագրատաշենՏավուշ
Ապրիլի 17, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Անցկացվեց Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիումը․ վանքի տարածքում ընթանում են հնագիտական պեղումներ

Ապրիլի 21, 2026

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Գարնան զարթոնքը Տավուշում

Ապրիլի 20, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում

Ապրիլի 20, 2026

...

Հաջորդ գրառումը
ՃՏՊ Դիլիջանի թունելում

ՃՏՊ Դիլիջանի թունելում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус