Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իջևան ԻնֆոՏուն ՀԿ

Կոնտակտային տվյալներ
ք․ Իջևան, Անկախության փող., 10
Բջջ։ (+374 93) 11 34 60
Էլ․ փոստ։ nvarshamyan@ijevaninfotun.am
Կայք։ https://ijevan-infotun.blogspot.com/

Իջևան ԻնֆոՏուն ՀԿ

Իջևան ինֆոՏուն հասարակական կազմակերպության (ՀԿ)-ի առաքելությունն է  հզորացնել մարդկանց՝ սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: Իջևան ինֆոՏուն ՀԿ-ն Եվրասիա համագարծակցություն հիմնադրամի (ԵՀՀ) –ի ԻնֆոՏուն ծրագրի մաս հանդիսացող և 2013թ-ից ԵՀՀ –ի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) կողմից իրականացվող Իջևան ԻնֆոՏուն ծրագրի հիման վրա հիմնադրված ՀԿ է։Այն  ունի հաջողված ծրագրերի իրականացման նշանակալի փորձ, որոնք նվիրված են համայնքների, համայնքային կառույցների զարգացմանը և հանրային մասնակցության բարձրացմանը։ Իջևան ԻնֆոՏունն ունի նաև երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձառություն և իր գործունեությամբ մասնավորապես  նպաստել է նրանց մոտ քննադատական մտածողության, քաղաքացիական լրագրության և առաջնորդության հմտությունների զարգացմանն ու որպես անհատներ կայացմանը։

ԻնֆոՏունը իրականացնում է հանրային քննարկումներ` տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, սոցիալական քաղաքականության և տեղական ու ազգային մակարդակներում հանրային հաշվետվողականության վերաբերյալ՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին:

ԻնֆոՏան նպատակն է` հզորցանել երիտասարդների և հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ վերջիններիս դերը համայնքային կյանքում բարձրացնելու և զարգացնելու համար, ինչպես նաև խթանել մեդիա գրագետ հասարակության ձևավորմանն ու նոր մեդիագործիքների կիրառմանը Հայաստանում:

 

Ընթացիկ ծրգրեր

1․ «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ»

«Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ-Հայաստան, ՏԶՀԿ, ԵՀՀ և Մաթևոսյան հիմադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Վերջին գործողությունները․

1․1 Դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցավ «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ՀԿ-ների կարողությունների զաարգացման դասընթաց Տավուշի մարզի 4 համայնքների՝ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի հասարակական կազմակերպությունների համար։

1․2 Դեկտեմեբերի 9-ին տեղի ունեցավ Հանրային քննարկում բազմաչափ աղքատության ողջ շրջափուլում ներգրավված կառույցների, մասնավորապես, ՏԻՄ-երի, մարզպետարանների, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների, ՀԿ-ների, սոցիալական աշխատողների, դպրոցների, համալսարանների ներկայացուցիչների և պարզապես քաղաքացիներ հետ։  Նպատակն է քննարկել սննդի հասանելիության և արդյունավետ վերաբաշխման, աշխատաշուկայում անհրաժեշտ մասնագետների պատրաստման հարցերը համայնքային մակարդակում։

 

2. «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության»

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Վերջին գործողությունները․

Հոկտեմբերի 14-ին Թալինում, Նոյեմբերի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցան տեղեկատվական հանդիպումներ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ։ Հանդիպումն իրականացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի տեղեկատվական արշավի շրջանակներում։

 

3․ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Վերջին գործողությունները․

3․1 Նոյեմբերի 23-ին Իջևան ԻնֆոՏունը իրականացրեց Բռնության և խտրական վերաբերմունքի հարցերով զբաղվող ՏԻՄ-ին կից խորհրդակցական մարմնի ձևավորմանն ուղղված հանդիպում։

3․2 Մի քանի ամիս տևած երկար և ծավալուն աշխատանքներից հետո ձեզ ենք ներկայացնում Իջևանի Քանդակների այգու համար ստեղծված վեբ կայքը։

3․3 Հոկտեմբերի 19 Իջևան ԻնֆոՏանը տեղի ունեցավ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»  ծրագրի  Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով դասընթացը Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։

3․4 «Ակադեմիական բարեվարքություն և գրագիտություն» թեմայով դասընթացների շարք ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 18, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Հոլովակ 2. Դպրոցի վտանգի, խոցելիության և կարողությունների գնահատում

Հոկտեմբերի 12, 2024

Uncategorized

Հոլովակ 4. Դպրոցի պատրաստվածության վարժանքներ, տարհանում

Հոկտեմբերի 12, 2024

Uncategorized

Հոլովակ 3. Դպրոցի կառուցվածքային և ոչ կառուցվածքային ռիսկերի մեղմացման աշխատանքներ

Հոկտեմբերի 12, 2024

Հաջորդ գրառումը

Հայկական Կարմիր Խաչի ընկերություն Տավուշի մ/ճ ՀԿ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус