Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իջևանում իրականացվեց թափառող կենդանիների անվճար ստերջացման և ստերիլիզացման ծրագիր

Իջևանի համայնքապետարանի և «Բրիջիթ Բարդո» միջազգային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ համայնքում իրականացվում է թափառող կենդանիների ստերջացման և ստերիլիզացման ծրագիր՝ անվճար հիմունքներով։ Ստերիլիզացիայի են ենթարկվել փողոցի թափառող կենդանիները, նաև ընտանի կենդանիները՝ բնակիչների ցանկությամբ։

«Աշխարհի տարբեր անկյուններից Իջևանի համայնքապետարանի հրավերով Հայաստան են եկել կամավորներ`իրականացնելու թափառող կենդանիների ստերջացման և ստերիլիզացման ծրագիրը։ Կարևոր է, որ համայնքում կա այս վերաբերմունքը թափառող կենդանիների նկատմամբ։ Բնակիչները, համայնքը հետաքրքրված են թափառող կենդանիների ճակատագրով։ Մեր խմբերը զուգահեռաբար աշխատում են նաև Հայաստանի այլ քաղաքներում, և այս պահի դրությամբ իրականացվել է մոտ 80 կենադանու ստերջացում՝ մասնագիտացված անասնաբույժների կողմից՝ անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ»,- նշում է հիմնադրամի ներկայացուցիչ Եկատերինա Ֆունկեն։

«Բրիջիթ Բարդո» հիմնադրամն արդեն երկար տարիներ զբաղվում է վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությամբ՝ կառուցելով ապաստարաններ, իրականացնելով կենդանիների պաշտպանության նախագծեր։ Իջևանում աշխատանքների շրջանակում հիմնադրամի մասնագետները հանդիպումներ են ունեցել նաև քաղաքի դպրոցներում՝ անցկացնելով «Բարության դասեր»։

 «Սա իմ առաջին փորձառությունն է իմ երկրի սահմաններից դուրս․ ուրախ եմ գտնվել Հայաստանում և խոսել հայ երեխանների հետ բարության մասին։ Ինչպես վարվել կենդանիների հետ, ինչպես վարվել բնության, շրջակա միջավայրի հետ․ սրանք կարևոր թեմաներ են, որ պետք է զրուցենք մեր երեխաների հետ։ Այսչափ բարություն, հոգատարություն, որ կա հայ երեխաների սրտերում, մեզ ջերմացրել է»,- նշում է  «Թափառող կենդանիների պահպանության ընկերություն (Hayot Animal Shelter)» կազմակերպության աշխատակից Օլգա Վրևսկայան։

Նախաձեռնությունն իրականացվում է կենդանիների բարեկեցության և հանրային առողջության պաշտպանության նպատակով։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 2, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Նորություններ

Դրամաշնորհային մրցույթ՝ Իջևանի ու Նոյեմբերյանի ՓՄՁ-ների համար

Մայիսի 23, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Արծվաբերդի բնակիչներից մեկն անհետացել է. փրկարարները նրան գտել են Բերդ քաղաքի հանդամասում

Մայիսի 23, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հաղարծնի վանք տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա 1 զոհ

Մայիսի 23, 2025

...

Հաջորդ գրառումը

Միասին մաքրենք մեր համայնքը. շաբաթօրյակի եռուզեռը Տավուշի մարզում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус