Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խոստում» խաչերի նախաձեռնությունն առաջիկա օրերին ուխտագնացությամբ այցելելու է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան։

«Խոստում» համահայկական նախաձեռնության խաչերը ուխտագնացությամբ կշրջեն Բերդի տարածաշրջանի եկեղեցիներով

«Խոստում» խաչերի նախաձեռնությունն առաջիկա օրերին ուխտագնացությամբ այցելելու է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան։

Բոլոր ցանկացողները կարող են միանալ ուխտագնացությանը Չինարիի, Այգեձորի, Արծվաբերդի, Չորաթանի, Մովսեսի, Վերին Կարմիրաղբյուրի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Նավուրի, Վարագավանի, Պառավաքարի, Բերդի եկեղեցիներում՝ սեպտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին։

«Խոստումը» համահայկական նախաձեռնություն է, որի առաքելությունը հայության համախմբումն է հավատքի և ազգային արժեքների շուրջ։  «Խոստում» խաչերում ամփոփված են քարերի մասունքներ աշխարհի բոլոր կողմերի հայկական գործող և խոնարհված եկեղեցիներից, ինչպես նաև Մասիսի ու Սիսի գագաթներից, պատմական Հայաստանից, Ջավախքից։ 2026-ի հուլիսի 5-ից խաչերը ուխտագնացությամբ շրջում են Հայաստանի սրբավայրերով և օրհնություն ստանում։ Մեկ տարի անց միայն՝ 2027-ի հուլիսի 5-ին, խաչերը կավարտեն ուխտագնացությունը և կհանձնվեն սեփականատերերին։ Գոյացած միջոցները կուղղվեն կրթական, մշակութային, հոգևոր ծրագրերի, նախագծի առաջին և երկրորդ՝ համաքրիստոնեական փուլի իրագործմանը։

Մինչ այս, «Խոստումի» ուխտագնացությունն անցել է ավելի քան 200 եկեղեցիներով Հայաստանի տարբեր մարզերում։ Բերդի տարածաշրջանում ուխտագնացության ժամերը հստակ իմանալու համար այցելեք  khostum.am պաշտոնական կայք, ինչպես նաև նախաձեռնության Facebook, Instagram, YouTube էջեր։

«Խոստում» նախաձեռնության մասին

«Խոստում» խաչերի ուխտագնացության պաշտոնական մեկնարկը տրվել է 2026 թվականի հուլիսի 5-ին Հաղպատի վանական համալիրում։ Հենց այստեղ՝ հինգ տարի առաջ, ծնվել էր նախաձեռնության գաղափարը։ Առաջիկա մեկ տարում «Խոստում» խաչերը  կշարունակեն ուխտագնացությունը Հայաստանի եկեղեցիներով ու սրբավայրերով։ Ընթացքին հնարավոր է հետևել նախաձեռնության պաշտոնական՝ Khostum.am կայքի կենդանի քարտեզի միջոցով և միանալ երթին ցանկացած կետում։

Ուխտագնացության ավարտից հետո՝ 2027 թվականի հուլիսի 5-ին, օրհնություն ստացած խաչերը կհանձնվեն տերերին։

Նախաձեռնության առանցքում սահմանափակ քանակով ստեղծված բացառիկ խաչերն են՝ 5137 ոսկեգույն և 803 արծաթագույն։ Խաչերը ձեռագործ են, ունեն անհատական համար և կրում են հայկական սրբավայրերի, Ամենայն Հայոց կաթողիկոսների կամ Հայ Առաքելական եկեղեցու սրբադասած անձանց անուններ։ Խաչերում ամփոփված են քարերի մասունքներ, որոնք հավաքվել են աշխարհի բոլոր կողմերի հայկական հոգևոր կենտրոնների սրբավայրերից՝ խորհրդանշական կամուրջ ստեղծելով աշխարհասփյուռ հայերի և նրանց հոգևոր ժառանգության միջև։

«Խոստում» նախաձեռնության գաղափարի առանցքում նաև սոցիալական պատասխանատվությունն է։ Արծաթագույն խաչերի իրացումից գոյացած միջոցները «Խոստում» հիմնադրամի միջոցով կուղղվեն կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի՝ նպաստելով ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, իսկ ոսկեգույն խաչերի միջոցների հիմնական մասով կիրագործվի նախագծի երկրորդ՝ համաքրիստոնեական փուլը։ Արծաթագույն խաչերի մի մասն էլ կշնորհվի այն անհատներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման, պետականության, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Այսպիսով, «Խոստում» նախաձեռնությունը ոչ միայն ազգայինի և հոգևորի խորհրդանիշ է, այլև շարունակական ճանապարհ, որի յուրաքանչյուր փուլ նոր իմաստ ու արժեք է հաղորդում խաչին։

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲերդՀոգևոր ՏավուշՏավուշ
Սեպտեմբերի 2, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Նոյեմբերյան համայնքը միջազգային կառույցների հետ համագործակցության հուշագիր է ստորագրել
Վերջին նորություններ Տավուշից

Նոյեմբերյան համայնքը միջազգային կառույցների հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

Սեպտեմբերի 1, 2026

...

Գիտելիքի և դպրության օր
Վերջին նորություններ Տավուշից

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը

Սեպտեմբերի 1, 2026

...

Բերքաբեր
Վերջին նորություններ Տավուշից

Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Սեպտեմբերի 1, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус