Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել 44-օրյա պատերազմում նահատակված Լևոն Մանթաշյանի բանաստեղծությունների ժողովածուն

«Հավերժ զինվորը». այսպես է կոչվում 44-օրյա պատերազմում նահատակված, դիլիջանցի Լևոն Մանթաշյանի բանաստեղծությունների ժողովածուն:
Լևոնի բանաստեղծություններում սերն ու կարոտն է թևածում, նրա գրած տողերում կա հավատ ու նվիրվածություն, սեփական Հայրենիքի և ժողովրդի նկատմամբ պարտքի կարևորության գիտակցում:

Դեռևս 15 տարեկանում Լևոն Մանթաշյանը սկսել է ստեղծագործել. գրել է մի շարք հեղինակային երգեր ու բանաստեղծություններ, որոնք ամբողջացվել են և հրատարակվել «Հավերժ զինվորը» գրքում:

Ձեզ ենք ներկայացում նրա ստեղծագործություններից մեկը, որը Լևոնը վերնագրել է «Ուրիշ աշխարհ»

Ուրիշ Աշխարհ

Այսօր իմ սենյակում աստղեր չկան,
Իմ սենյակում այսօր վարագույրները փակ են,
Եվ իմ կյանքի բեմում կեղծանուններ չկան,
Որովհետև բեմի հետևում ես մենակ եմ։
Եվ ուրեմն…
Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ իմ արևը,աստղերը,
Քո սերը,ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։
Առանց աստղերի ես աշխարհում անհնար եմ,
Ինչպես առանց սիրո պոետի կյանքը դժվար է,
Երգս քեզ համար սիրելիս իսկզբանե բացասական է,
Դա երևի նրանից է որ ալկոհոլի չափը, մի քիչ շատ է.
Բայց միևնույն է…
Ես գնում եմ ուրիշ աշխարհ,
Որտեղ չկա, չկա քո պատկերը,
Գնում եմ ուրիշ մի աշխարհ,
Որտեղ չկան ձևական քո խոսքերը,
Քո սերը,
Տանում եմ ինձ հետ իմ արևը,աստղերը ու սերը ժպիտները, ամպերը…
Այն ամենը ինչ քեզ է նվիրված,
Ես տանում եմ ուրիշ աշխարհ։
Ուրիշ աշխարհ,Ուրիշ աշխարհ…

Լևոնը ծնվել է 2001 թվականի ապրիլի 3-ին, Ռուսատանի Դաշնության Պերմ քաղաքում: 2007 թվականին տեղափոխվել է Դիլիջան, ընդունվել քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց, ուսումը շարունակել է Դիլիջանի ավագ դպրոցում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության առաջին պաշտպանական շրջանում։ Լևոնը զինակից ընկերների հետ կռվել և զոհվել է մարտի դաշտում՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ 44-օրյա պատերազմԲանակԲանաստեղծություններԶինվոր
Հունիսի 10, 2023

Մեկնաբանութուններ 2

  1. Արմինե says:
    2 years առաջ

    Լևոն ջան։ դու հիանալի երիտասարդ էիր,կյանքիս գույները մարել է Ձեզ հետ,ինչքան շնորհաշատ տղաներ գնացին դեռ կյանք չմտած,Դուք կմնաք մեր սրտերում։

  2. Վաչե says:
    2 years առաջ

    Հավերժ փա՜ռք և խոնարհում Քեզ Լևոն ջան, հուզիչ է շատ, բայց միևնույնժամանակ մեծ հպարտություն ապրեցի, որ մեր Դիլիջանում կյանքի կարճ ժամանակահատվածում էսպեսի հասուն և խորքային մտածելակերպով քա՜ջ տաղանդավոր հերոս ունենք։ Դու՜ ապրում ես մեր սրտերում, հոգիներում քանի դեռ մենք ապրում ու հիշում ենք հոգիդ լույսերի մեջ մնա մեր բազմաշնորհ ու մեծատառով Հերոս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք սահմանամերձ գյուղերին

Մայիսի 11, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

Մայիսի 11, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Ուսումնավարժանքի շրջանակում Կիրանցում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 11, 2025

...

Հաջորդ գրառումը

Այգեհովիտ գյուղում բարեկարգվում են ճանապարհները

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус