Այս ուսումնասիրության նպատակն է նպաստել երեխաների մեդիագրագիտության կարողությունների ու դրանց ձևավորման միջավայրի բարելավմանը՝ նախադպրոցական կրթության մեջ անհրաժեշտ փոփոխություններ առաջարկելով։ Այս ուսումնասիրության ուշադրության կենտրոնում հատկապես 4-6 տարեկան երեխաների կարիքները և նրանց համար նախատեսված ծրագրերն են։