Տավուշի մարզում ձեռնամուխ ենք եղել մեդիագրագիտության տարածմանը հասարակության իրազեկվածության բարձրացման և տեղեկատվական անվտանգության ապահովման համար։ Նախագիծը նպատակ ունի կասեցնել ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածումը, նվազեցնել մեդիամանիպուլյացիաներն ու ձևավորել քննադատական մտածողություն ունեցող քաղաքացիներ։
ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
ԹԵՄԱՏԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ԹԵՄԱՏԻԿ ՀԱՂՈՐԴՈւՄՆԵՐ
1. Ինչպե՞ս տարբերակել փաստերը կարծիքներից։
Ուշադրություն դարձրեք, թե նյութի հեղինակն ինչ պնդումներ է անում։ Փորձեք պարզել՝ դրանք հիմնված են փաստերի՞, թե՞ սուբյեկտիվ տեսակետի վրա։
2. Ինչպե՞ս ստուգել աղբյուրի վստահելիությունը։
Նայեք, թե որտեղից է գալիս տեղեկատվությունը։ Արդյո՞ք այն հայտնի ու հուսալի աղբյուր է, թե անհայտ կայք է կամ անհատ։
3. Ինչպե՞ս ստուգել տեղեկությունը։
Մի բավարարվիր միայն մեկ աղբյուրով։ Համեմատիր նույն տեղեկատվությունը տարբեր կայքերում կամ լրատվական հարթակներում։
4. Նյութի կառուցվածքում ի՞նչը կարող կասկած առաջացնել։
Նյութի կառուցվածքում կարևոր են վերնագրերը․ շատ վերնագրեր նպատակ ունեն գրավել ուշադրություն։ Ստուգիր, թե արդյոք դրանք համահունչ են նյութի բովանդակությանը։
5. Արդյո՞ք կարևոր է, թե ով է հոդվածի հեղինակը։
Այո, նայիր՝ ով է հեղինակել նյութը։ Եթե հեղինակ կամ աղբյուր չկա, ապա հնարավոր է՝ դա վստահելի չլինի։
6. Ինչպե՞ս տարբերակել ապատեղեկատվությունը։
Ուշադրություն դարձրու այն տեղեկատվությանը, որը կարող է լինել խեղաթյուրված, կեղծ կամ միակողմանի։
7. Պե՞տք են ուսումնասիրել այլ տեսակետներ սոցիալական մեդիայում։
Սոցիալական մեդիան հաճախ ցուցադրում է այն բովանդակությունը, որը համահունչ է քո հետաքրքրություններին։ Փորձիր ուսումնասիրել նաև այլ տեսակետներ։
8. Ինչպե՞ս ստուգել տեղեկատվության ճշգրտությունը։
Օգտագործիր որոնողական համակարգեր կամ համեմատիր տվյալները վստահելի աղբյուրների հետ՝ համոզվելու համար, որ տեղեկությունը ճիշտ է։
9. Ինչպե՞ս զարգացնել մեդիագրագիտության հմտությունը։
Մասնակցիր դասընթացների, հետևիր մեդիագրագիտության վերաբերյալ նյութերին, և կիսվիր քո փորձով ընկերներիդ հետ։