Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոնթեականները․ ճանապարհ դեպի երազանք

Նազելի և Լաուրա Հովհաննիսյաններն ուսանում են Մոնթե Մելքոնյանի անվան
ռազմամարզական վարժարանի առաջին կուրսում։ Քույրերը նույն երազանքն ունեն՝ պատվով կրել մոնթեականի կոչումն ու ապագայում դառնալ հայրենիքին արժանի սպա։ Նրանք գիտեն նաև իրենց բաղձալի երազանքին հասնելու ճանապարհը.

Պետք է շատ լավ սովորենք, հաստատակամ լինենք ու համառ դժվարությունները հաղթահարելիս։

Նազելի և Լաուրա Հովհաննիսյանները կրթօջախի մասին տեղեկացել են հանրակրթական դպրոցում սովորելիս։ Երբ առաջին անգամ ոտք են դրել վարժարան, արժանացել են ջերմ ու սրտաբաց վերաբերմունքի, ինչն էլ ամրապնդել է կրթությունը հենց այստեղ շարունակելու նրանց որոշումը: Աղջիկներին դուր է եկել նաև կրթօջախի աչք շոյող, կոկիկ տեսքն ու մաքրությունը։

Շուրջբոլորն այնքան գեղեցիկ ու տրամադրող էր, որ անմիջապես որոշեցի՝ սա այն վայրն է, որտեղ ուզում եմ շարունակել իմ հետագա կրթությունը, – ասում է Նազելին, Լաուրան էլ հավելում է.

Հետագայում պարզվեց, որ առաջին տպավորությունը խաբուսիկ չէր. սպաներն ու ուսուցիչները շատ հոգատար ու սրտացավ են յուրաքանչյուրիս նկատմամբ։ Նրանք ամեն ինչ անում են, որ մենք ընտանիքից հեռու լինելով՝ որևէ խնդիր չունենանք։

Լաուրան ավագն է. վարժարանում սովորելու նրա հեռահար նպատակը սպա դառնալն է։
Հավասարակշռված է, զգոն, հավաք։ Հանրակրթական առարկաներից սիրում է մայրենի և օտար
լեզուները, պատմությունը։

Սպա դառնալ է երազում նաև Նազելին: Նա եռանդուն է, աշխատասեր, համառ, ջանք չի խնայում,
որ կարողանա վարժարանում սովորել բարձր առաջադիմությամբ ու աչքի ընկնել իր լավագույն
կողմերով:

Վարժարանն այն հիմքն է, որի վրա կառուցելու ենք մեր զինվորական ուղին, – վստահ ասում են քույրերը, – այստեղ դաստիարակվում ես ամեն քայլափոխի, միջավայրը, ավագների օրինակը, առօրյան քեզ պատասխանատվություն, նվիրում, ընկերասիրություն ու համառություն են հուշում, վարժեցնում թիմային մտածողության ու աշխատանքի։

Վարժարանում հաճախ են աղջիկներին միասին տեսնում։

Նրանք կամքի, տոկունության, պարկեշտության ու կարգապահության օրինակ են, – այսպես են բնութագրում ուսուցիչները Հովհաննիսյան քույրերին։

Լաուրան և Նազելին ձեռք ձեռքի տված քայլում են դեպի բարձունք։ Իսկ բարձունքում նրանց
նվիրական երազանքն է՝ դառնալ կիրթ, բանիմաց, արժանապատիվ սպա ու անմնացորդ
նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Հեղինակ՝ Լաուրա Մամյան:

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Նոյեմբերի 10, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը

Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус