Ապրիլի 2-ին, ժամը 14։35-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Մովսես բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ժայռաբեկորը հարվածել է ճանապարհին կայանված ավտոմեքենային, որը բախվելով ծառերին ու քարերին հայտնվել է ձորում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները պարեկային ծառայողների հետ համատեղ հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից։ Քարաթափման հետևանքով տուժածներ չկան։






